Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
24.05.2017 | 11:22Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են․ հայտնում է gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0.06%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 51.50 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0.11%-ով՝ մինչև 54.21 դոլար՝ մեկ բարելի դիմաց: