Հակոբ Արշակյանը հայրենական արտադրության հարվածային ԱԹՍ-ի կադրեր է հրապարակել
Քաղաքականություն
20.07.2020 | 22:09ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրված է հայրենական արտադրության հարվածային ԱԹՍ-ի՝ թիրախը ոչնչացնելու պահը։
«Ռազմարդյունաբերողների, ինժեներների համառ աշխատանքի, անքուն գիշերների ու երազանքների արդյունքը։
Եվ սա ընդամենը մի փոքրիկ մասն է այն ամենի, ինչ ստեղծվել է։
Ռազմարդյունաբերական համալիրն ամուր կանգնած է զինված ուժերի, առաջնագծում ծառայող մեր սիրելի զինվորների կողքին՝ ի փառս հայրենիքի»,- գրել է նախարարը։