Մեր ԱԱԾ-ն պետք է շատ զգոն լինի․ պետք չէ բացառել, որ մեր տարածքից էլ կարող է ատոմակայանի ուղղությամբ դիվերսիոն փորձ լինել․ Վոլոդյա Ավետիսյան

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության, մեր բանակի մարտական վիճակի, Ալիևի հայտարարությունների շուրջ Factor.am-ը զրուցել է ազտամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հետ

-Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կգնահատեք այս օրերին հայկական Զինված ուժերի գործողությունները և ի՞նչ եք կարծում՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կարո՞ղ է վերաճել լայնածավալ ռազմական գործողությունների:

–Մեր բանակը փայլուն գործեց, մեկ բառով ասած՝ գերազանց կատարեցին իրենց առջև դրված խնդիրը։ Կարծում եմ, ուղղակի պետք էր ավելի առաջ գնալ, այն հատվածներից, որտեղից որ կրակում էին, պետք էր ջնջել այդ կրակակետերը, որպեսզի ազերիները հասկանան՝ ՀՀ-ի վրա չի կարելի կրակել։ Բայց ինչ ունենք՝ ունենք, ոչինչ։ Լարվածության աճի հետ կապված ոչինչ բացառել պետք չէ, պետք է ուղղակի պատրաստ լինել։

– Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է խոցել Մեծամորի ատոմակայանը: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը՝ ի պատասխան։

-Պետք է հասկանալ, որ ազերիները երկու խնդիր են լուծում, որից առաջինը ներքին խնդիրն է, մյուսը, որը նրանց և Թուրքիայի գերխնդիրն է՝ ՀՀ-ն ոչնչացնելը, սա պետք է յուրաքանչյուր հայ հասկանա։  Ատոմակայանի մասով պետք է հսկողությունն ու ներքին անվտանգությունը խստացվի, դրանք տեռորիստական պետություններ են, ունեն իրենց վարձկանները, պետք է ուշադիր լինել և չբացառել, որ ներսից՝ մեր տարածքից էլ կարող է դիվերսիոն գործողության փորձ արվել։ Մեր ԱԱԾ-ն պետք է շատ զգոն լինի։

– Ալիևը նախօրեին խոստովանեց, որ տասնյակ հազարավոր ցուցարարներին ասել է՝ եթե այդքան շատ եք ուզում կռվել հանուն Ղարաբաղի, ապա գնացեք՝ կամավորական գրվեք, և դրանից հետը ընդամենը 150  հոգի է կամավորական գրվել։ Եթե զուգահեռենք՝ Հայաստանում այդպիսի կոչ հնչի, ին՞չ պատկեր կունենանք։

-Եթե Հայաստանում նման կոչ լինի՝ շատ-շատ կհավաքվեն, մենակ այս պահին տասը հազար հոգի սպասում է հրահանգի, իսկ եթե կոչ լինի՝ պարզ է, որ այս թիվը մի քանի անգամ կմեծանա։ Մեր ազգը բազմիցս ապացուցել է, որ հայրենիքի համար միշտ պատրաստ է ամեն ինչ մի կողմ դնել, պայքարել ու հաղթել։

-Այսօր ի՞նչ պետք է  անեն ազատամարտիկները, ինչպե՞ս պետք է փորձեն աջակցել բանակին։

-Սահմանների առումով ես մեր զինվորների վրա ոչ մի գրամ չեմ կասկածում, որ արժանի հակահարված կտան և մի բան էլ կարող են առաջ գնալ։ Մենք՝ ազատամարտիկներս, պատրաստ ենք և ամեն րոպե սպասում ենք՝ հենց կոչ լինի կամ զորավահաք լինի, գնանք մեր տղաների կողքին կանգնենք, կազմը համալրենք։ Բայց կցանկանայի իմ ազատամարտիկ ընկերներին կոչ անել՝ սպասել և շարժվել բանակի կառուցվածքով, նրանց հրահանգով, ես  կռված տղաներին բոլորին շատ հարգում, սիրում եմ, բայց պետք է սպասենք, ինքնուրույն ոչինչ չանենք։

-Երեկ կրակոցներ են հնչել նաև Նախիջևանի կողմից։ Այդ ուղղությունից ի՞նչ սպառնալիքներ կարող են լինել՝ հաշվի առնելով արդեն նաև Թուրքիայի գործոնը։

-Միանշանակ թուրքական ֆակտորը շատ մեծ է և չի բացառվում, որ զորքեր էլ տրամադրած լինեն ինչ-որ չափի, այստեղ կա նաև միջազգային հանրության դերը, տեսնում ենք, որ որոշակիորեն այդ առումով փորձում են ճնշել Թուրքիային, սակայն միևնույն է՝ մենք հույսներս միայն մեզ վրա դնենք, մեր երկիրն  է, մենք պիտի պահենք ու պաշտպանենք։ Պատմությունն է դա արձանագրել, որ ազգին վտանգ սպառնալու դեպքում մենք կարողացել ենք համախմբվել և հաղթել։

 

Լիլիթ Շաբոյան