Մեղադրական դատավճիռ՝ և մեղադրանքի առաջադրում հանցագործություն կատարող անձանց օժանդակող իրավապահ մարմինների ներկայացուցիչներին

Լուրեր

22.02.2026 | 22:33
Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով
22.02.2026 | 21:59
Իրանը Ռուսաստանի հետ կնքել է 500 մլն եվրո արժողությամբ գաղտնի պայմանագիր «Վերբա»-ների մատակարարման համար․ Financial Times
22.02.2026 | 20:35
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
22.02.2026 | 18:55
Ահազանգ է ստացվել, որ Արմավիրում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ օպերատիվ տվյալների իրացման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ նույն վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ Ս. Ս.-ն 2020թ. մարտի 17-ին, ժամը 14:10-ի սահմաններում, իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է ընկերոջ՝ Ա. Ա.-ի բջջային հեռախոսահամարին և հայտնել, որ վերջինիս հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված և պատժի կրումից խուսափելու համար ՀՀ ոստիկանության կողմից հետախուզվող անձին հայտնաբերելու նպատակով Բազումի բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքում իրականացվելու է օպերատիվ-հետախուսական միջոցառում:

«Այդ մասին Ա. Ա.-ն տեղեկացրել է հետախուզվող անձին, ինչի հետևանքով վերջինս չի հայտնաբերվել և իրականացված միջոցառումը եղել է անարդյունք:

Դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից 2020թ. մարտի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության արդյունքում Ս. Ս.-ին վերոնշյալ արարքը կատարելու համար առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 2020թ. մայիսի 6-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը, ըստ էության քննության առնելու համար ուղարկել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական քննության արդյունքում, մեղադրող դատախազի կողմից պահանջվել է ամբաստանյալի նկատմամբ կիրառել պատիժ՝ 1 տարի ժամկետով ռեալ ազատազրկման ձևով: Սակայն 2020թ. հունիսի 2-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ս. Ս.-ին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում, նշանակել է պատիժ՝ տուգանքի ձևով:

Նկատի ունենալով, որ նշանակված պատիժը համարժեք չէ կատարված հանցավոր արաքի հանրային վտանգավորության աստիճանին և ելնելով նրանից, որ դատարանում դատախազը պահանջել էր Ս.Ս.-ին ենթակրել ռեալ ազատազրկման, ներկայումս քննարկվում է նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռևս 2020թ. փետրվարին կայացած Դատախազության կոլեգիայի նիստին նշել էր, որ առավել խիստ պատժողական քաղաքականություն է ցուցաբերվելու իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից հանցագործությունների բացահայտմանը խոչընդոտելու, առերևույթ հանցագործություն կատարող անձանց պատասխանատվությունից խուսափելուն ուղղված գործողություններ կատարելու, հանցավոր վարքագիծ դրսևորելու դեպքերին: Նման երևոյթները գնահատելով որպես հանցավորությանն դեմ պայքարում իրավապահ մարմինների նկատմամբ դավաճանություն՝ ՀՀ գլխավոր դատախազը հավելել էր, որ իրավապահ բոլոր մարմինները համակարգային առումով միասնական են նման տարրերին մերկացնելու և նրանց նկատմամբ պատժի անխուսափելիությունն ապահովելու հարցում:

Ավելի վաղ տեղեկացվել էր ՀՀ ՀՔԾ-ում  քննվող մեկ այլ քրեական գործով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետ Ա.Ա.-ի կողմից, իր մտերիմի խնդրանքը կատարելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով,  սահմանված քրեադատավարական գործողություններ կատարելու փոխարեն երկու և ավելի անձանց սպանության փորձի հանցագործության գործիք հանդիսացած հրազենների զարկանները խարտոցով ձևափոխելով առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների պարտակում կատարելու, այդպիսով հանցագորության բացահայտմանը խոչընդոտելու և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովումը վտանգելու մասին:

Նշված գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և 2020թ. ———————-ին քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Ա.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 334-րդ հոդվածների 1-ին մասերով, ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության համար»,- ասված է հաղորդագրությունում: