Գյումրիի երկնքում ռուսական ռազմաբազայի ուղղաթիռներն ու ինքնաթիռները ուսումնական թռիչքներ են իրականացնում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր առավոտից Գյումրիի երկնքում աշխուժություն է տիրում։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի ուղղաթիռներն ու ինքնաթիռներն մանևրում են, ինչը որոշակի անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում։

Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն՝ ռուսական ուղղաթիռները պարեկային ծառայություն են իրականացնում հայ-թուրքական սահմանին, ինչը, ըստ նույն հրապարակումների, կապված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Թուրքիայի հայտարարությունների հետ։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ռուսական ուղղաթիռները ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում։ Նա նաև հավելեց, որ անհանգստանալու կարիք չկա։

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ  լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումներում․ շաբաթվա սկզբից վարժանքներ են Ռոստովի ու Վոլգոգրադի շրջանում, Հյուսիսային Օսիայում ու Աբխազիայում։

Զորավարժություններում ներգրավված է նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը Հարավային ռազմական օկրուգի կազմում է։ Վարժանքներում ներգրավված են զրահատանկային, հրթիռահրետանային ստորաբաժանումները, ավիացիան և այլն։

Էմմա Չոբանյան