Ադրբեջանական կողմը դիտավորյալ թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը, այն ստանալու է իր համարժեք պատասխանը. ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
14.07.2020 | 11:44«Ադրբեջնական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: