«Ադրբեջանական կողմն այս պահին կրակում է Մովսես գյուղի հարակից հենակետերի ուղղությամբ, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան». վարչական ղեկավար

Լուրեր

26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
Բոլորը

Ադրբեջանական զինուժն այս պահին կրակում է Տավուշի մարզի Մովսես գյուղի հարակից հենակետերի ուղղությամբ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Մովսես գյուղի վարչական ղեկավար Արտակ Պապյանը:

«Ամեն ինչով կրակում են: Այս պահին էլ կրակում են: Ականանետ է աշխատում»,- փոխանցեց նա:

Արտակ Պապյանն ասաց, որ կրակոցները սկսվել են հուլիսի 12-ին ժամը 14:00-ի սահմաններում: Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան:

Նշենք, որ քիչ առաջ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը Ֆեյսբուքում գրել էր, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանի հետ Այգեպար գյուղում են, կրակոցների ձայներ են լսվում:

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողները, հայկական կողմի համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

«Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի ուշ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրանքի էր դիմել։

«Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է ՊՆ խոսնակը:

Դեպքի առնչությամբ ադրբեջանական կողմը հայտնել է, որ ունեն երեք զոհ և վիրավորներ: ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ հայկական կողմը զոհեր չունի:

Նարեկ Կիրակոսյան