Գյումրիի Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության 10 երեխա ու 5 աշխատակից վարակվել են կորոնավիրուսով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիում գործող վերջին` «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում» գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։  Հաստատությունում խնամվող  21 երեխաներից 10-ը վարակվել են կորոնավիրուսով։ Կորոնավիրուս է հաստատվել նաև 5 աշխատակցի մոտ։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ երեխաներն ու աշխատակիցները հոսպիտալացված չեն, գիշերօթիկում են, իրենց լավ են զգում։

«Բոլորը իրենց լավ են զգում, որևէ մեկը չի հոսպիտալացվել, հակահամաճարակաբանների հետ աշխատանք տարվել է, իրենք բժշկական զննում անցել են։ Ըստ էության ասիմպտոմ են տանում հիվանդությունը։  Երեխաները գիշերօթիկում են, որևէ մեկը հոսպիտալացված չի։  Աշխատակիցներից մեկի մասով մտահոգություն ունենք ոչ թե, որ  հիվանդությունն է ծանր տանում, այլ ռիսկային գոտում է, շաքարային դիաբետ ունի, այդ մասով ենք անհանգիստ։  Մյուսներն իրենց լավ են զգում»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Նշենք, որ այս գիշերօթիկը հունիսի 25-ին  լուծարվել էր։  Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության փոխարեն  այժմ գործելու է «Երեխայի խնամքի  ու աջակցության ճգնաժամային կենտրոնը»։ Այստեղ էլ իրականացվելու է երեխաների հետագա խնամքը։

Էմմա Չոբանյան