«Վանիկ Ասատրյանը ղեկավարել է ընտրակաշառք բաժանելու աշխատանքները». մանրամասներ՝ Գագիկ Ծառուկյանի թիմակցին ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքից

Լուրեր

07.08.2026 | 11:39
Թրամփը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սահմանափակող հրամանագրեր է ստորագրել
07.08.2026 | 11:37
«Սատանայի փաստաբանը»․ Գարիկ Սարգսյանը, դերասանական տաղանով, Վարդևանյանին համեմատեցին Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի հետ
07.08.2026 | 11:30
Վայոց ձորում 2026-ի առաջին կիսամյակում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարը ամփոփել է ոստիկանության աշխատանքը
07.08.2026 | 11:22
Այսօր ամոթի օր է․ Մարիաննա Ղահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:15
ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև
07.08.2026 | 11:07
Հրաձգություն Թաիլանդի դպրոցներից մեկում․ 7 մարդ զոհվել է, տասնյակ վիրավորներ կան
07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

2020 թվականի հուլիսի 7-ից կալանավորված և ԱԱԾ մեկուսարանում գտնվող «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի նկատմամբ քննչական գործողությունները սկսվել են հունիսի 26-ից: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էմին Բեգլարյանը:

«Վանիկ Ասատրյանի հետ կապված գործընթացները սկսվել են հունիսի 26-ից: Նրա բնակարանն են խուզարկել, հունիսի 28-ին որպես վկա հրավիրել են հարցաքննության, իսկ հուլիսի 3-ին հարցաքննության է հրավիրվել որպես մեղադրյալ, այդ օրն էլ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորելու համար, ամսի 7-ին բավարարվել է»,- ներկայացրեց  պաշտպանը:

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը Վանիկ Ասատրյանին մեղադրում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու համար: Այս գործով անցնում է նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: ԱԱԾ-ն նրան ևս ցանկանում է կալանավորել: Էմին Բեգլարյանի փոխանցմամբ՝ Վանիկ Ասատրյանը ցուցմունք է տվել և ասել, որ առաջադրված մեղադրանքներով իրեն մեղավոր չի ճանաչում:

Factor.am-ը փաստաբանից հետաքրքրվեց՝ արդյոք ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքում նշվում է ինչ-որ գումարի չափ, որը Ասատրյանը, ըստ իրավապահների, բաժանել է ընտրողներին: «Կոնկրետ գումարի չափ հստակեցված չէ: Մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ արարք: Ըստ մեղադրանքի՝ Վանիկ Ասատրյանը ղեկավարել է այդ աշխատանքները: Մեղադրանքը շատ անորոշ է, մենք սա էլ ենք վիճարկում»,- ասաց նա:

Վանիկ Ասատրյանի բնակարանից առգրավվել են փաստաթղթեր: Պաշտպանը նշեց, որ այդ փաստաթղթերը ընտրացուցակների հետ կապ չունեն: Հարցին էլ՝ Գագիկ Ծառուկյանին տրված «հավատարմության երդման» բովանդակությամբ փաստաթղթեր գտնվե՞լ են կամ առգրավվել, Էմիլ Բեգլարյանը կրկին բացասական պատասխան տվեց: «Ոչ, ցուցակներ չեն առգրավվել, Վանիկ Ասատրյանի կողմից կատարված մի շարք գրառումներ են: Մեր բնորոշմամբ՝ առաջադրված մեղադրանքի հետ կապ չունեցող գրառումներ են: Եթե դուք նկատի ունենք այլ անձանց բնակարաններից գտնված ինչ-ինչ բովանդակությամբ փաստաթղթեր, ցուցակներ, ապա նման բովանդակությամբ գրառումներ չեն եղել»:

Պաշտպանը կարծում է, որ խախտվել են Վանիկ Ասատրյանի իրավունքները: «Խուզարկություն է իրականացվել Վանիկ Ասատրյանի՝ Սպիտակում գտնվող բնակարանում: Դատարանը նշել է կոնկրետ հասցե, որտեղ թույլատրել է խուզարկություն իրականացնել, նախաքննական մարմինը բոլորովին այլ հասցեում է խուզարկություն իրականացրել: Սա մեր գնահատմամբ հավասար է նրան, որ առանց դատարանի որոշման խախտել են մարդու բնակարանի անձեռնմխելիությունը: Սա բողոքարկել ենք: Դատարանը, որ հասցեում որ թույլտվություն էր տվել, որևէ կերպ Վանիկ Ասատրյանի հետ կապ չունի»:

Հիշեցնենք՝ 64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով՝ 2017 թվականին: Մինչ այդ եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ։ Հանրապետական կուսակցության անդամ է եղել, սակայն 2016 թվականին Սպիտակի քաղաքապետի ընտրություններում պարտվելուց հետո լքել է ՀՀԿ-ն:

Այս գործով անցնում է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։ Նա, սակայն,  այսօր Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ արձակվեց:

Նարեկ Կիրակոսյան