Մենք՝ դատավորներս, փորձում ենք հանրային ճնշումներից կամ աջակցությունից զերծ մնալ․ Պապոյան

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

«Ես չեմ կարծում, որ ԲԴԽ-ի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ որոշումը հանրային քննարկումների արդյունքն էր»,- այս մասին այսօր ԲԴԽ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։

Հարցին՝ արդյոք ԲԴԽ-ի այս որոշմամբ պայմանավորված դատավորներն ավելի անկաշկանդ կլինե՞ն, դատավորն ասաց. «Ցանկացած նմանատիպ որոշման բովանդակությունից է կախված։ Այս պահին ինչպես դուք, այնպես էլ ես չգիտեմ»։

Լրագրողը հիշեցրեց, որ իրավաբանական համայնքը տևական ժամանակ սոցցանցերում ֆլեշմոբ էր իրականացնում՝ հաջակցություն դատավոր Ազարյանի, և հարցին՝ արդյոք այդ գործողություններն իրենց ազդեցությունն ունեցե՞լ են ԲԴԽ որոշման համար, Պապոյանն ասաց. «Գիտեք, ես բացառում եմ, ցանկացած հանրային քննարկում որևէ ազդեցություն դատավորի նկատմամբ չի ունենում։ Ես չեմ կարծում, որ այդ որոշումը դրա արդյունքն էր»։

Դիտարկմանը, թե արդյոք ԲԴԽ-ն ապահովում է դատավորների անկաշկանդ լինելը, Մխիթար Պապոյանն ասաց. «Որոշ դեպքերում համակարծիք եմ այն կարծիքին, որ անում է ամեն ինչ, որոշ դեպքերում էլ միգուցե թերացել է, սակայն այս պահին ես չեմ կարող ասել՝ որ դեպքում են գտել լավ կամ վատ… շատ բարդ աշխատանք է իրենից ներկայացնում»:

Մանրամասները՝ տեսանյութում։