ԿԸՀ-ն մերժեց Արման Բաբաջանյանի փոխարեն նոր պատգամավորի մանդատ տալու մասին ԼՀԿ-ի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով, որպեսզի վերականգնեն իրենց մանդատների թվաքանակը և իրենց տրամադրեն ևս մեկ մանդատ։ Այս դիմումի հիմքում ԼՀԿ-ն դրել է այն, որ իրենց հատկացվել է 18 մանդատ, սակայն իրենց պատգամավորներից մեկը՝ Արման Բաբաջանյանը, հայտարարեց, որ ինքն անկախ պատգամավոր է և ԼՀԿ-ից դուրս եկավ։

ԼՀԿ-ն պնդում է, որ Բաբաջանյանի դուրս գալուց հետո իրենց մանդատներից մեկն այժմ բաց է մնացել և այն պետք է լրացվի։ ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը ԿԸՀ-ում ասաց, որ ԼՀԿ-ին 18 ամդատ տալը ժողովրդի կամընտրանքն է, և հիմա այդ կամընտրանքն ի կատար չի ածվում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Խաժակյանից հետաքրքրվեց, թե ինչպես են պատկերացնում, որ մեկ մանդատ իրենց տրամադրելով պատգամավորների ընդհանուր թիվը ևս մեկով ավելանա։ Խաժակյանն ի պատասխան այս հարցի ասաց, որ ԿԸՀ-ն պետք է տարբերակներ քննարկի և տրամաբանությունն այն էր, որ Բաբաջանյանը պետք է մանդատը վայր դներ։

ԿԸՆ քննարկելով դիմումը որոշեց մերժել այն։

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դա պատճառաբանեց նրանով, որ ԿԸՀ-ն կարող է մանդատ տրամադրել այն դեպքում, երբ այն թափուր է մնացել, իսկ այս դեպքում խնդրի լուծումը ԿԸՀ-ի գործառույթների մեջ չի մտնում։

Մանրամասները՝ տեսանյութում։