Գյումրիի ծերանոցի կորոնավիրուսով հիվանդ շահառուների թիվը 1-ով ավելացել է․ 37 հոգի  հոսպիտալացված է, գրանցվել է մահվան 2 նոր դեպք

Լուրեր

07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն տեղեկացրել ենք, որ Գյումրիի տարեցների-տուն ինտերնատում կորոնավիրուսի դեպքեր են հայտաբերվել։  Խնամքի կենտրոնի 151 շահառուից 56-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, կա վարակման նոր դեպք։ Վարակվածների մեծ մասը տարեցներն են, խնամքի կենտրոնի շահառուները հիմնականում  65-ից բարձր տարիք ունեցող անձինք են։

Նշենք, որ մայիսի 1-ից  Հայկական Կարմիր Խաչն է ստանձնել  խնամքի կենտրոնի կառավարումը և այն այժմ կոչվում  Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։

Մեզ հետ զրույցում Հայկական Կարմիր Խաչի լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի վարակման առաջին դեպքերը գրանցվել են անցյալ շաբաթվա վերջին․ շաբաթ, կիրակի օրերին ամեն ինչ շատ արագ զարգացել է։

«Այսօր մեկ հոգի ավելացել է, մեկ խնամող ունեինք, որը Գյումրիի հիվանդանոցում էր այլ հիվանդություններով, այնտեղ թեստավորել են, իր մոտ էլ է հաստատվել։ Շահառուներից ընդհանուր  56 հոգի են վարակվածները»,- ասաց Նունե  Գրիգորյանը։ Նա նշեց, որ ի սկզբանե 5 պացիենտի վիճակը ծանր է եղել,  հոսպիտալացվել է 37 հոգի։

«Առաջին օրը ունեցել ենք 5 հոգի ծանր, որոնցից մեկը մահացել է՝ նա քաղցկեղ է ունեցել, ևս երկու հոգի երեկ են մահացել, այդ 5-ն  են ծանր եղել։ Մնացած հիվանդները միջին ծանրության են։  37 հոգի հիվանդանոց է  տեղափոխվել, որոնցից 4-ը  Երևան, 3-ը Գյումրիի ինֆեկցիոն, մնացածը՝ Սպիտակի կորոնավիրուսի հիվանդանոց»,- փոխանցեց Նունե Գրիգորյանը։

Խնամքի կենտրոնի 66 աշխատակիցներից էլ 12 են վարակվել կորոնավիրուսով, նրանք մեկուսացած են տներում։

Կառույցում  խիստ կարանտին է, ինչպե՞ս է ստացվել, որ վարակը ներս է թափանցել․ մեր զրուցակիցը նշում է՝ իրենց համար էլ պարզ չէ վարակի տարածման աղբյուրը։ Նրա պնդմամբ՝ բացառված է, որ շահառուները կարողանան ներս ու դուրս անել։

«Մեր անձնակազմը  խիստ կարանտինի մեջ է աշխատել, թեստավորվել են աշխատանքի անցնելիս, ամեն երկու շաբաթը մեկ իրենց հերթափոխը փոխել են։ Եվ դրանից առաջ թեստավորվել են, հավանաբար գաղտնի շրջան է եղել, որը չի արտահայտվել։ Նույնիսկ մենք անցանք  նրան, որ աշխատողները երկու շաբաթով մնան այնտեղ, դուրս չգան։ Շաբաթը երկու անգամ ախտահանվել է տարածքը, սակայն, ցավոք, չկարողացանք խուսափել ներթափանցումից»,- ասաց   Գրիգորյանը։

Այժմ խնամքի կենտրոնը համագործակցում է Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի  մասնաճյուղի հետ, իրականացվում են համապատասխան միջոցառումներ։

«Համաճարակաբանները գալիս  են, խորհրդատվություն ցուցաբերում, որովհետև մեկուսացվածներ ունենք 18 հոգի, 37-ն են հիվանդանոցում, 18 հոգի  ասիմպտոմ ունենք։ Նրանց համար մեկուսարան է առանձնացվել՝ մի հարկաբաժին, համաճարակաբանների խորհրդատվությամբ համապատասխան միջոցառումներ են իրականացվում»,- տեղեկացրեց Նունե Գրիգորյանը։

Էմմա Չոբանյան

 

Գլխավոր լուսանկարը՝ արխիվից