2017-ի գույքահարկի վճարման վերջնաժամկետը երկարացվել է. քաղաքապետարան

Լուրեր

04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ  ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարկանի, գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային և վճարահաշվարկային կետերի աշխատանքը երկարացվել է մինչև ժամը 19.00-ը։ 

Վահե Նիկոյանն առաջարկել է նաև   գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանել դեկտեմբերի 10-ը: Հանձնարարվել է գործընթացը պահել ամենօրյա հսկողության ներքո՝ ապահովելով քաղաքացիների պատշաճ սպասարկումը:

Զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները, որոնց շրջանակում վերացվում են  բազմաբնակարան բնակելի շենքերում նախապես գույքագրված խնդիրները։

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը մայրաքաղաքում ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով:

Ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի, խստացվել է նաև հսկողությունը 18 տարին չլրացած անձանց ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքը արգելելու, ինչպես նաև նրանց մուտքը զվարճանքի օբյեկտներ և ակումբներ արգելելու ուղղությամբ։  Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել հետևողական աշխատանքը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ։

Ամանորին ընդառաջ կազմակերպվող նախապատրաստական աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ աշխատանքներ են տարվում մասնավորապես սոցիալապես անապահով ընտանիքներին պարենային փաթեթների, ինչպես նաև երեխաների համար նվեր-փաթեթների տրամադրման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարության և մասնավոր ընկերությունների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ Ամանորի տոնական օրերին մայրաքաղաքում գործող սպասարկման և ժամանցի օբյեկտների աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև  թանգարանների համար աշխատանքային հատուկ ժամանակացույց սահմանելու նպատակով:

Աշխատակազմի տուրիզմի բաժնի պետի փոխանցմամբ էլ Ամանորի տոնական օրերին «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղու գործարկման նպատակով արդեն իսկ մշակված է տոնական ուղերթը, որը կներառվի «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրում։