Էլմար Մամեդյարովի գլխին մութ ամպեր են կուտակվում․ Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանքներ են առաջադրվել

Լուրեր

03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
Բոլորը

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը տեղեկատվություն է տարածել  հուլիսի 3-ին արտգործնախարարությունում տեղի ունեցած հատուկ գործողության առթիվ։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։

Անվտանգության ծառայությունից հայտնում են, որ տեղեկություններ են ստացվել , որ ԱԳՆ-ի մի շարք պաշտոնյաներ դիտավորությամբ չարաշահել են իրենց պաշտոնական դիրքն ու կատարել  ապօրինի արարքներ, որով նշանակալի վնաս է պատճառվել պետությանը։ Կատարվել են համապատասխան օպերատիվ գործողություններ։

«Ուսումնասիրվել է պետական միջոցների յուրացման մասին տեղեկատվությունը՝ նախատեսված  ԱԳՆ առանձին կառույցների գործունեության ապահովման համար, կաշառք ստանալու, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների վիզաների դիմումների, ինչպես նաև անօրինական այլ գործողությունների կատարման  մասին տեղեկատվությունը։  Անօրինական գործողությունների կատարման համար կասկածվում են ԱԳՆ աշխատակազմի ղեկավար, մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆարհադ Մոլազադեն, տնտեսական բաժնի պետ Սալիմ Ալիզադեն, հյուպատոսաիրավաբանական բաժնի պետ Նուրփաշա Աբդուլաևը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆարհադ Մոլազադեն ու Սալիմ  Ալիզադեն որպես մեղադրյալ են ներգրավված  պաշտոնական դիրքի չարաշահման, յուրացման ու կաշառքի, Նուրփաշա Աբդուլաևը՝ կաշառք ստանալու փաստով։ Դատարանի որոշմամբ՝ նրանց նկատմամբ կիրառվել է կալանքը՝ որպես խափանման միջոց։

Նշենք, որ վերջին շրջանում  Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխին մութ ամպեր են կուտակվում։ Նրա դեմ սկսվել է տեղեկատվական  արշավ, քաղաքական, հասարակական շրջանակներում առկա է որոշակի դժգոհություն Մամեդյարովի գործողություններից։

Ավելի վաղ Մամեդյարովը հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին հրապարակել, որ արտգործնախարարի որդին Նյու Յորքում 4 մլն դոլար արժողությամբ երկու բնակարան է գնել։ Այս լուրը բուռն քննարկումների տեղիք տվեց Ադրբեջանում։

Արտգործնախարությունից այդպես էլ չէին արձագանքնել այս տեղեկությանը՝ նշելով, որ նախարարի անձնական կյանքին առնչվող լուրերը չեն մեկնաբանում։  Միաժամանակ հայտնել էին, որ կոռուպցիոն սկանդալների մեջ ԱԳՆ-ի անվան օգտագործումն անթույլատրելի է։

Այնուհետև ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել էր, որ ԱԳՆ-ի  դեմ ծավալվող  արշավի հետաքննության  ու համապատասխան միջոցների կիրառման համար  դիմել են Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությանը։

«Արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող առաջադրանքները ռազմավարական նշանակություն ունեն,  կարևոր պետական ​​գերատեսչության մասին կեղծ և կողմնակալ տեղեկատվության կանխամտածված տարածումը  ոչ միայն սպառնում է ազգային շահերին, այլև խաթարում  մեր անկախ հանրապետության միջազգային հեղինակությունը:  Այս պատճառներից  ելնելով՝ մենք անհրաժեշտ ենք համարում հետաքննել այս սևացնող արշավը և միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան», – ասել էր  Լեյլա Աբդուլաևան:

Ստացվում է, որ Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալություններով պատասխանեց ԱԳՆ դիմումին։ Որոշ շրջանակներ էլ նշում են, որ ԱԳՆ-ի շուրջ կատարվող իրադարձությունները կարող են հանգեցնել Մամեդյարովի պաշտոնանկությանը։

Էմմա Չոբանյան