Ադրբեջանում խմելու ջրի լուրջ խնդիր կա․ երկրում էկոլոգիական աղետ է հասունանում

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Ադրբեջանում ջրային պաշարների նվազումը նոր խնդիր չէ, սակայն վերջին շրջանում ավելի է սրվել։ Մասնավորապես, Կուր գետի ջրի մակարդակի կտրուկ  նվազում է նկատվում, էկոլոգիական աղետ է հասունանում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին 10 օրվա ընթացքում գետում ջրի մակարդակը 1-1․5 մետրով նվազել է։ Այս ամենի պատճառով ջրի պոմպերը չեն կարողանում նորմալ գործել, արդյունքում հողերի ոռոգման խնդիր է առաջանում, ինչն էլ իր հերթին ազդում է բերքատվության վրա։

Ադրբեջանի որոշ բնակավայրեր այժմ նաև խմելու ջրի խնդիր ունեն։ Ծովի ջուրը խառնվել է գետի ջրի հետ՝ հասելով Նեֆթչալինի շրջան, արդյունքում շրջանում ու հարակից բնակավայրերում բնակչությունը խմելու ջրի խնդիր ունի։ Այստեղ Կուր գետի ջուրն այնքան աղի է դարձել, որ խոշոր եղջերավոր անասունների ու հողերի ոռոգման համար անպիտան է։ Գետի հունը խորացման աշխատանքներն էլ բերել են նրան, որ ծովի ջուրը լցվել է գետը։ Կուրի ջրի նվազման հետևանքները լուծելու համար Նեֆթչալինի շրջանում ստեղծվել է հատուկ օպերատիվ շտաբ, որը զբաղվում է նաև բնակչությանը ջուր մատակարարելու հարցերով։

Վերջին տարիներին նկատվող գլոբալ տաքացումն ու ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը հանգեցրել են նրան, որ Կուր գետից Ադրբեջանին հասնող ջրի ծավալները կրճատվել են 25 տոկոսով, իսկ Արաքս գետից՝ 60 տոկոսով։

Ջրի հետ կապված խնդիրների մասին արդեն սկսել են բարձրաձայնել նաև Ադրբեջանի իշխանությունները։

Մասնավորապես, հունիսին նախագահ Իլհամ Ալիևը Վերակառուցման ու զարգացման ասիական բանկի նախագահ Մասացուգու Ասակավայի հետ կայացած տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել է խմելու ջրի հարցը՝ նշելով, որ երկրի համար առաջնային է բնակչությանը որակյալ խմելու ջրով ապահովելու խնդիրը։

Այսօր էլ Ադրբեջանի խորհրդարանի բնական պաշարների, էներգետիկայի ու բնապահպանական հանձնաժողովում է քննարկվել երկրում ջրի պակասի խնդիրը։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկմանը պատգամավորների հետ մասնակցել է «Ազերսու» ընկերության նախագահ Գորքմազ Հուսեյնովը, որը ներկայացրել է ջրի հետ կապված իրավիճակը։

Հուսեյնովն ասել է, որ տեղումների քանակի պակասը, ջերմաստիճանի բարձրացումը, որը վերջին տարիներին հանգեցրել է երաշտի ու ջրային պաշարների նվազման, բացասական ազդեցություն է թողել բնակչության ջրամատակարարման ու ոռոգման ջրի ապահովման վրա։

«Վերջին տասնամյակում ջրի մի քանի աղբյուրներ հայտնվել են շինությունների տակ, 1990 թվականի համեմատ այդ ցուցանիշն աճել է 2․6 անգամ։ Բաքվում բնակչության աճը, զբոսաշրջության զարգացումն ազդել են ջրի հետ կապված խնդրի վրա»,- ասել է Հուսեյնովը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ջրային պաշարները գնահատվում են 30․9 մլրդ խորանարդ մետր, որից 33 տոկոսը ներքին ջրեր են, 66 տոկոսը՝ սահմանից եկող գետերի հաշվին ձևավորված ջուրը։ Ըստ Հուսեյնովի՝ քաղցրահամ ջրի հասանելիությունն ապահովելու համար երկրում մեծ ներդրումներ պետք է արվեն։

Էմմա Չոբանյան