ԵՄ ԱլԳ գագաթնաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն Բրյուսելում աշխատանքի արդյունքներով ընդունել են հռչակագիր: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի հատուկ թղթակիցը Բրյուսելից:

Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին, նախանշում է հետագա գործակցության ուղիները տնտեսության, քաղաքականության, հումանիտար և այլ ոլորտներում: Այս անգամ հռչակագրում չկա որևէ հղում այս կամ այն հակամարտությանը՝ անվանական:

Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ընդհանուր ձևակերպումներին, դրանք ամբողջովին համընկնում են Հայաստանի դիրքորոշումներին և տեսակետներին: Հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա` նաև հաշվի առնելով գոյություն ունեցող ձևաչափերն ու գործընթացները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ԵՄ դիրքորոշումն արտահատված է այսօր ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Այնտեղ անդրադարձ կա հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

Համաձայնագիրն ունենալու է օրենքի ուժ, քանի որ վավերացվելու է ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից: Ընդունված հռչակագրում հղում կա նաև Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրին:

Երևանի ժամանակով 18:30-ին նախատեսվում է նաև աշխատանքների ամփոփման նպատակով Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և ԵՄ-ում նախագահող Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի ասուլիսը: