Իրանում նախկին լրագրողը մահապատժի է դատապարտվել անկարգություններ հրահրելու համար Reuters

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

Իրանը մահապատժի է դատապարտել անցյալ տարի արտերկրում ձերբակալված նախկին լրագրող Ռուհոլլա Զամին՝ 2017 թ-ի վերջին լրատվամիջոցներից մեկով «հակակառավարական անկարգություններ հրահրելու համար»: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները:

Ըստ աղբյուրի՝ ընդիմադիր ակտիվիստը ժամանակին ղեկավարում էր Ամադնյուզ կայքը, որը ուներ ավելի քան 1 միլիոն հետևորդ: Կայքը արգելափակվել է այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները մեղադրել են լրատվամիջոցին բողոքի ցույցերի ընթացքում բռնության կոչեր անելու մեջ: Որոշ ժամանակ անց լրատվամիջոցը վերաբացվել է այլ անունով:

2019թ-ի հոկտեմբերին Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարեց, որ «համալիր հետախուզական գործողությունների արդյունքում» իրենց հաջողվել է պարզել Զամի գտվելու վայրը:  Նախկին լրագրողը քաղաքական ապաստան էր ստացել Ֆրանսիայում, բայց գործունեություն էր  ծավալում Եվրոպայի տարբեր վայրերում:

Ըստ «Միզան» գործակալության, դատական ​​համակարգի խոսնակ Ղոլամհոսեյն Էսմայիլին ասել է, որ  Հեղափոխական դատարանը Զամին «մեղադրում է մի արարքի մեջ, որը ենթակա է  մահապատժի»: Միաժամանակ նա հավելել է, որ վճիռը կարող է բողոքարկվել:

Իրանի պաշտոնյաները մեղադրել են իրենց գլխավոր հակառակորդ ԱՄՆ-ին, Թեհրանի՝ տարածաշրջանային մրցակից Սաուդյան Արաբիային և աքսորում գտնվող կառավարության հակառակորդներին՝ անկարգություններ հրահրելու մեջ, որոնք սկսվել են տնտեսական դժվարությունների դեմ դժգոհությունների ու բողոքների տեսքով և տարածվել ամբողջ երկրում:

Երկրի պաշտոնյաները հայտնում են, որ անկարգությունների ժամանակ զոհվել է 21 մարդ և  ձերբակալվել են հազարավոր մարդիկ: