Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ․ ФСБ-ն կուսակցություններ ունի այստեղ․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ

– Պարո՛ն Խզմալյան, չնայած կորոնավիրուսի տարածման տեմպերին՝ Հայաստանում ներքաղաքական պրոցեսները ևս կանգ չեն առնում։ Գիտեք՝ այս իշխանության հեռացման պահանջը միավորել է ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, Վանեցյանի կուսակցությանը։ Այսօր էլ այս ուժերը Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել այս իշխանության գործողությունների դեմ։ Ինչ եք կարծում՝ այս ներքաղաքական պրոցեսներն ո՞ւր են տանում։

– Ես կարծում եմ, որ սխալ կլինի փորձել մեր ներքաղաքական խնդիրները բացատրել, վերլուծել՝ առանց արտաքին գործոնների վերլուծության։ Բանն այն է, որ ինչպես հաճախ է լինում մեր նման երկրներում, մեր ներքին գործերը, ներքին խնդիրները մեր արտաքին քաղաքականության շարունակությունն են։ Եվ երբեք դա այդքան ճշմարիտ չի եղել, ինչքան հիմա, քանի որ Հայաստանը, հետխորհրդային այլ պետությունների հետ միասին, վերապրում է մի կարևորագույն բեկումնային փուլ, որը շատ կարճ կարելի է բնութագրել այսպես․ մենք վկա և մասնակից ենք ռուսական կայսրության, պուտինյան Ռուսաստանի հերթական փլուզմանը, քայքայմանը, ընդ որում՝ դրան մնացել են ընդամենը ամիսներ։ Հետևաբար՝ այն գործընթացները, որոնք կտրուկ արագացել են, պետք է դիտարկել, վերլուծել հենց այդ ենթատեքստում։ Ավելի կոնկրետ՝ պուտինյան Ռուսաստանն իր հատուկ ծառայությունների և մեր երկրում գործող ներքին ցանցի միջոցով, դրանք, իհարկե, և՛ կուսակցություններ են, և՛ հատուկ ծառայություններն են, և՛ այլ կառույցներում իրենց մարդիկ, որոնց տասնամյակներ շարունակ աճեցրել են հենց այս պահի համար․․․ Իրենք, բնականաբար, փորձում են պաշտպանել իրենց դիրքերը, փորձում են պաշտպանել Ռուսաստանի դիրքերն այստեղ և, չհասկանալով կամ անտեսելով դա, մենք չենք կարող հասկանալ՝ ինչ է կատարվում Հայաստանում։

– Իսկ ի՞նչ է եղել Ռուսաստանի դիրքերին Հայաստանում, որ փորձում են պաշտպանել։

– Ռուսաստանի դիրքերին ինչ-որ բան եղել է ոչ թե Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ ՌԴ-ի հետ կատարվում է այն, ինչ կատարվում էր սովետական միության հետ։ Եթե շատ կոպիտ ասենք, բավական է հիշատակել երկու-երեք բնական գործոն․ Ռուսաստանում հիմա կտրուկ սրվել է տնտեսական իրավիճակը՝ հիմնական արտահանումների՝ նավթի և գազի կտրուկ գնանկման հետ կապված և, ընդհանրապես, տնտեսական իրավիճակի հետ կապված, երբ անգամ շատ էժանացած վառելիքն այլևս չունի շուկա։ Երկրորդ՝ Ռուսաստանը, ինչպես և ժամանակին սովետական միությունը, ներքաշված է հեռավոր երկրներում պատերազմների մեջ՝ Սիրիայում և Լիբիայում։ Բացի այդ՝ այլ որոշ պետություններում փորձում է հիբրիդային պատերազմ վարել՝ Հայաստան, Ուկրաինա, Վրաստան՝ ամեն տեղ։ Այն, ինչ կատարվում է, դա Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմ է Հայաստանի դեմ, որը սկսվել էր ուղիղ 100 տարի առաջ՝ 1920 թվականին, և հիմա մենք, փաստորեն, ռեինկարնացիա ենք տեսնում։

– Արտաքին քաղաքական միջամտության գործոնը ինչքանո՞վ է առկա, որովհետև այս ուժերն ասոցացվում են նույն Ռուսաստանի հետ մեկը հուշագիր ունի «Եդինայա Ռոսիա»-ի հետ, մյուսը՝ հանձին Կադիրովի, եղբայր ունի Չեչնիայում, և կա տեսակետ, որ նրանց միջոցով Հայաստանում Կրեմլը փորձում է հարցեր լուծել, թուլացնել իշխանությանը։

– Հուշագրերը միայն երևացող մասն են, ՀՀԿ-ն էլ հուշագիր ունի ԵԺԿ-ի հետ։ Դա դեռևս դիագնոզ չէ։ Ավելի կարևորն այն է, որ Հայաստանում կա շատ տարածված մի պատրանք, իբրև թե մենք հարյուրավոր կուսակցություններ ունենք։ Դա ճիշտ չէ, ընդամենը երկու կուսակցություններ կան, ահռելի մասը՝ 90 տոկոսը, ռուսական հատուկ ծառայությունների՝ КГБ-ի, ФСБ-ի, ГРУ-ի ծածկանուններով գործող գործակալություններ են, որոնք նաև կուսակցությունների անուններ ունեն։ Մի քանիսը կան, որոնք ազգային են, ժողովրդավարական, դրանք շատ չեն՝ երեքը-չորսը, կարծում եմ՝ ես պատիվ ունեմ ներկայացնելու դրանցից մեկը։

– Հայաստանի նախկին իշխանությունները մեղադրվել են պրոռուսական քաղաքականության, ինքնիշխանությունը զիջելու մեջ, բերվել են բազում փաստեր՝ «գույք՝ պարտքի դիմաց», էներգետիկ, տնտեսական կարևոր օբյեկտների հանձնում ռուսներին, ռազմաբազայի գոյատևում՝ կեսը Հայաստանի հաշվին, ФСБ-ի ներկայություն սահմանային անցակետերում, միջազգային հարթակներում ամոթալի պրոռուսական քվեարկություններ՝ տոտալիտար երկրների հետ միասին։ Այսօրվա իշխանությունը փորձո՞ւմ է ավելի անկախ գործել և որքանո՞վ է գործում։

– Շատ կարևոր է իրերն անվանել իրենց անուններով։ Այն, ինչը Դուք անվանեցիք «գույք՝ պարտքի դիմաց», ավելի ճիշտ կլիներ ասել՝ «Հայաստանի պետականությունը՝ իշխանության դիմաց»։ Այդպիսին է իրական բանաձևը։ Եվ, ցավոք, նոր իշխանությունները չկարողացան քանդել այդ ցավալի իրողությունը։ Պրոցես կա, բայց շուտ է, թե՝ չէ, ես կարծում եմ՝ ուշ է։ Մենք 30 տարի դոփում ենք տեղում, մեր հարևան երկրներն այդ ընթացքում զբաղվում են տնտեսությամբ, քաղաքականությամբ, իսկ մենք զբաղվում ենք միայն ծառայելով որպես գաղութ Ռուսաստանին, և մեր պրեզիդենտներն ավելի շատ ռեզիդենտներ են։ Ինչ վերաբերում է այսօրվա իշխանությանը, դրա վառ ապացույցն է այն, որ մենք Սահմանադրական դատարանում, խորհրդարանում հիմա քաղում ենք այն դառը պտուղները, որը վաղուց պետք է թափ տված լինեինք՝ մոտավորապես երկու տարի առաջ։ Մենք հիմա չունենք Սահմանադրական դատարան և խորը ճգնաժամ ունենք ամբողջ դատական համակարգում, խորագույն ճգնաժամ ունենք խորհրդարանում, այսինքն՝ չունենք օրենսդիր իշխանություն, որովհետև այն, ինչ կա հիմա՝ այդ բոյկոտող ֆրակցիաները, նշանակում է՝ մենք, խորհրդարանական երկիր լինելով, չունենք խորհրդարան։ Կարևորագույն հարցեր, օրենքներ ընդունվում են 88 պատգամավորով, ինչն անթույլատրելի է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան