ԱՄՆ-ն խստացրել է արտահանման սահմանափակումները ՌԴ-ի, Չինաստանի և Վենեսուելայի դեմ

Լուրեր

19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ-ն խստացրել է արտահանման սահմանափակումները Ռուսաստանի, Չինաստանի և Վենեսուելայի դեմ։ Առևտրի և արդյունաբերության նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոյի՝ դեռևս ապրիլին հրապարակած փաստաթուղթը պաշտոնապես ուժի մեջ է մտել, գրում է ՌԻԱ Նովոստին։

 

Նոր կանոնները վերաբերում են ՌԴ, Չինաստան և Վենեսուելա այն ապրանքների արտահանման արտոնագրերի տրամադրմանը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։

Ցանկում սարքավորումների և մեքենաշինության, հեռահաղորդակցության, ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների ոլորտների մի քանի տասնյակ ապրանքներ են, ինչպես նաև սենսորներ, լազերներ և այլ սարքավորումներ։ Նման տեխնիկայի արտահանման համար այսուհետ հարկ կլինի ամերիկյան իշխանությունների հատուկ թույլտվությունը ստանալ։

Գերատեսչությունն այս որոշումը հիմնավորել է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ, որի համաձայն՝ Մոսկվան և Պեկինը սատարում են Վենեսուելայում բռնատիրությունը և ձգտում են ընդլայնել ռազմական կապերն ու առևտուրը ամբողջ տարածաշրջանում։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2019 թվականի սկզբին Վենեսուելայում բողոքի ակցիաներ սկսվեցին նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ՝ նրա երդմնակալությունից անմիջապես հետո։ Խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն իրեն պետության ժամանակավոր ղեկավար հռչակեց, իսկ ԱՄՆ-ն ու որոշ եվրոպական երկրներ նրան նույնիսկ Վենեսուելայի նախագահ ճանաչեցին։

Մինչդեռ ՌԴ-ն, Չինաստանն ու մի շարք այլ պետություններ սատարեցին Մադուրոյին։

Ավելի ուշ Գուաիդոն ընդունեց երկրում պետական հեղաշրջման փորձի ձախողումը։ Այս տարվա հունվարին նա հեռացվեց Վենեսուելայի Ազգային վեհաժողովի ղեկավարի պաշտոնից։