ԱՄՆ քաղաքացիները, հավանաբար, չեն կարողանա մուտք գործել ԵՄ տարածք. Associated Press 

Լուրեր

19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
Բոլորը

Այսօր Եվրամիությունը պատրաստվում է հայտարարել այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներին կթույլատրվի մուտք գործել 31 եվրոպական  երկիր, սակայն ամերիկացիների մեծամասնությանը, ամենայն հավանականությամբ, կարգելվի մուտք գործել Եվրոպա ևս երկու շաբաթ՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի  աճով պայմանավորված: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Ըստ հաշվարկների՝ տարեկան ավելի քան 15 միլիոն ամերիկացի մեկնում է Եվրոպա ճամփորդության:

Այդուհանդերձ, այսօր շատ մարդիկ ինչպես Եվրոպայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, շարունակում են խուսափել ճամփորդելուց՝ հաշվի առնելով կորոնավիրուսի  հետ կապված իրավիճակը, համավարակի անկանխատեսելիությունը և երկրորդ ալիքի հավանականությունը, ինչը կարող է ազդել թռիչքների և հյուրանոցների ամրագրումների վրա: Մարտին, երբ վարակը արագ տեմպերով տարածվեց աշխարհով մեկ, և երկրները սկսեցին փակել սահմանները, տասնյակ հազարավոր ճանապարհորդներ տուն վերադարձան մեծ դժվարությամբ:

Ակնկալվում է, որ ցուցակում կլինեն մոտ 15 երկրներ, որոնց վարակի ցուցանիշները համեմատելի են ԵՄ երկրների ցուցանիշների հետ:

Ցուցակը կթարմացվի 14 օրը մեկ: Նոր երկրներ կավելացվեն կամ դուրս կմնան ցանկից` կախված նրանից, թե որքանով են վերահսկում վարակի տարածումը:

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվը զգալիորեն աճել է: Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալների՝ երկրում կա ավելի քան 2,6 միլիոն վարակակիր, իսկ մահերը թիվը հասել է 126,000-ի:

ԵՄ ցուցակը չի տարածվում դեպի Բրիտանիա ուղևորությունների վրա: Մեծ Բրիտանիան հունվարին դուրս եկավ Եվրամիության կազմից, և այժմ բոլոր երկիր մուտք գործողները, բացառությամբ բեռնատար մեքենաների  վարորդների, պետք է 14 օր ինքնամեկուսանան: Այս պահանջը ներկայումս քննարկման փուլում է և, հավանաբար, առաջիկա շաբաթների ընթացքում կմեղմացվի: