ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի մոտ COVID-19 է հաստատվել

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը COVID-19-ով է վարակվել։ Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ․

«Հարգելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ հայրենակիցներ, շաբաթ֊կիրակի բարձր ջերմություն եմ ունեցել։ Աշխատանքային գրաֆիկը հաշվի առնելով՝ որոշեցի թեստ հանձնել, որպեսզի տանից դուրս գալով չվտանգեմ որևէ մեկի առողջությունը։ Երեկ երեկոյան պատասխանեցին, որ թեստը դրական է եղել. այսօրվա բացակայությունս պայմանավորված է դրանով։ Առավոտից բազմաթիվ զանգեր եմ ստանում գործընկերներից, քաղաքացիներից, լրագրողներից և ուզում եմ շնորհակալություն հայտնել ուշադրության, բարի խորհուրդների և դրական էմոցիաների համար։ Շատ են հարցնում վարակի հնարավոր աղբյուրի մասին, այս հարցին պատասխանել չեմ կարող։ Օգտվում եմ տաքսիներից, նախորդ շաբաթ մարզում եմ եղել , հանդիպում եմ ունեցել հատուկ կարիք ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ, խոսել եմ քաղաքացիների հետ. շփման շրջանակը մեծ է եղել ։ Բայց արդեն դա չի էականը։ Հուսամ՝ ես որևէ մեկի համար առողջական խնդիր չեմ առաջացրել, չնայած ողջ ընթացքում եղել եմ դիմակով և ձեռնոցներով։ Հետևաբար այս պահին այդ հարցին տալ կոնկրետ պատասխան չեմ կարող և, կարծում եմ, ոչ ոք չի կարող։ Մեծ խնդրանք բոլորին՝ պահպանեք վարակից խուսափելու բոլոր կանոնները և առողջ եղեք։ Ես չգիտեմ, թե ինքս որտեղ եմ սխալ թույլ տվել։

Հ։Գ։ Ես ինձ վատ չեմ զգում, երեկվանից տաքություն չունեմ , ցավեր՝ նույնպես։ Որոշակի ծանրություն եմ զգում կոկորդում։ Այժմ ինքնամեկուսացած եմ, դուստրս տատիկ֊պապիկի մոտ է։ Ի դեպ, հատուկ շնորհակալություն Կառավարությանը՝ ի դեմս Պարետատան, Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների նրանց օպերատիվ աշխատանքի, հոգատարության և ուշադրության համար»։