Ֆրանսիայի ամենահին ԱԷԿ-ը դադարել է գործել․ սա Գերմանիայի և Շվեյցարիայի երկարամյա պահանջն էր

Լուրեր

19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
Բոլորը

Ֆրանսիայի ամենահին ատոմային էլեկտրակայանը դադարել է գործել։ Ֆրանսիական EDF էներգետիկ կոնցեռնը տեղեկացրել է, որ Էլզասում գտնվող Ֆեսենհայմ ԱԷԿ-ի երկրորդ և վերջին էներգաբլոկի սարքավորումներն անջատվել են երկուշաբթի ուշ երեկոյան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով, Ֆրանսիայի իշխանություններն ընդառաջեցին ԱԷԿ-ի գործունեությունը դադարեցնելու՝ Գերմանիայի և Շվեյցարիայի երկարամյա պահանջներին։ Գերմանիայում, մասնավորապես, մատնանշում էին կայանի աշխատանքում հաճախակի խափանումները և Վերին Ռեյնում հնարավոր ստորգետնյա ցնցումների վտանգը։

Միջուկային ռեակտորի ապամոնտաժումը կսկսվի 2025 թվականին և, ամենայն հավանականությամբ, կտևի մինչև 2040 թվականը։

Ավելի վաղ պաշտոնական Փարիզը խոստացել էր առնվազն 446 մլն եվրո վճարել՝ որպես կայանի փակման փոխհատուցում, սակայն արհմիությունները դեմ էին արտահայտվում։ Նրանք, մասնավորապես, նշում էին, որ հարյուրավոր մարդիկ գործազուրկ կդառնան։ Գերմանիան և Ֆրանսիան, սակայն, փոխզիջումային տարբերակ են գտել․ տարածաշրջանում տեխնոպարկ կբացվի, որի համար 1 մլն եվրո է նախատեսվում։

Նախապես ծրագրվում էր ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցնել 2016 թվականի վերջին։ Այս ատոմակայանի ռեակտորները գործարկվել են 1977 թվականին։