Ղրղզստանի՝ ազատազրկման դատապարտված նախկին նախագահը մեկուսարանից հիվանդանոց է տեղափոխվել

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, որին կոռուպցիոն գործով 11 տարի և 2 ամիս ազատազրկման են դատապարտել, Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանից հիվանդանոց է տեղափոխվել։

Աթամբաևի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել։ Այս մասին հայտնում է Deustche Welle-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախօրեին Աթամբաևը դժգոհել է վատ ինքնազգացողությունից, ինչի կապակցությամբ նրանից COVID-19-ի թեստավորման համար նմուշառում է կատարվել։ Թեստի արդյունքը բացասական է եղել։

Ավելի վաղ՝ հունիսի 23-ին, հայտնի էր դարձել, որ Բիշքեկի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 11 տարի և 2 ամիս ազատազրկման է դատապարտել: Պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով։ Դատարանի որոշմամբ՝ Աթամբաևը կզրկվի նաև պետական պարգևներից և գույքից:

Հիշեցնենք՝ 2019-ի օգոստոսի 7-ին Աթամբաևի՝ մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու՝ Քոյ-Թաշ գյուղում գտնվող տան գրոհի ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել։ Ղրղզստանի նախկին նախագահն ավելի ուշ խոստովանել էր, որ ինքը ևս հրաձգության մասնակից է եղել։ Հատուկ նշանակության ջոկատայիններին չէր հաջողվել Աթամբաևին միանգամից ձերբակալել. նախկին նախագահը միայն հաջորդ օրն էր հանձնվել։ Երկու օր տևած հրաձգության արդյունքում հատուկ նշանակության մեկ ջոկատային էր զոհվել, 136 մարդ՝ տուժել:

2011-2017 թվականներին Ղրղզստանը ղեկավարած Աթամբաևի դեմ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մի քանի քրեական գործ էր հարուցվել, որոնք վերաբերում են ղրղզական Քոյ-Թաշ գյուղում տարածքների ապօրինի ձեռքբերմանը, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելուն և կաշառակերությանը։ Ավելի վաղ՝ 2019-ի հունիսի 27-ին, Ղրղզստանի խորհրդարանն Աթամբաևին զրկել էր նախկին նախագահի անձեռնմխելիությունից, ինչը մեծացրել էր նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականությունը։

Նելլի Մելքոնյան