Ի՞նչ է նշանակում «և-և», մենք ամբողջությամբ գտնվում ենք Ռուսաստանի գերիշխանության ներքո. Գևորգ Գորգիսյան

Լուրեր

13.10.2026 | 13:05
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
Բոլորը

Հայաստան-ԵՄ փաստաթուղթն ընդամենը դուռ  է, որը բացողը պետք է լինի Հայաստանը: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը և ակնկալվող արդյունքներին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Թե ինչպես կօգտվենք այդ հնարավորությունից, ամբողջությամբ կախված է իշխանություններից և նրանց քաղաքական կամիքից: Կլինի այդ քաղաքական կամքը, մենք կկարողանանք զարգանալ շատ լուրջ տեմպերով, հակառակ դեպքում՝ կմնանք այս վիճակում»,- ասաց ընդդիմադիրը պատգամավորը:

Համաձայնագրի ստորագրումից լուրջ ակնկալիքներ ունենալու համար, ըստ Գորգիսյանի, պետք է մի փոքր ռոմանտիկ լինել:

«Մենք, այնուամենայնիվ, մեր բոլոր միջոցները օգտագործելու ենք, որ այդ ամենը իրականացվի և կյանքի կոչվի: Ինչքանով կստացվի, ժամանակը ցույց կտա»,- շարունակեց Գևորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք՝ ակնկալվում է, որ քիչ անց Բրյուսելում կստորագրվի Հայաստան-Եմ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր:

Հարցաազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան