Ֆրանսիայի նախկին վարչապետն ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
Բոլորը

Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը 5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել․ նա 2 տարի անազատության մեջ կանցկացնի, 3 տարի պատիժը կկրի պայմանական։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 29-ին նման վճիռ է կայացրել Փարիզի դատարանը։

Բացի այդ, դատարանը 375 հազար եվրոյի չափով տուգանք է նշանակել։ Նախկին վարչապետի կինը՝ Պենելոպան, դատապարտվել է 3 տարի ժամկետով պայմանական ազատազրկման և նույն չափով տուգանքի։

Դատարանը Ֆրանսուա Ֆիյոնին մեղավոր է ճանաչել այն բանում, որ նրա կինն ու երեխաները պետական միջոցներից պարգևատրվել են աշխատանքի համար, որը չեն կատարել։ Այս գործով մեղավոր է ճանաչվել նաև Ֆիյոնի նախկին գործընկերներից մեկը․ նա շուրջ 300 հազար եվրոյի չափով տուգանք կվճարի։

Նախաքննության նյութերի համաձայն՝ Պենելոպա Ֆիյոնը, որը ձևականորեն աշխատանքի է անցել խորհրդարանի աշխատակազմում, մի քանի տարվա ընթացքում շուրջ 800 հազար եվրո է ստացել։ Նա պնդում է, որ իսկապես մի շարք պարտականություններ է կատարել, սակայն դա արել է հեռավար, քանի որ հինգ երեխա էր դաստիարակում։ Ամուսինները մտադիր են բողոքարկել վճիռը։

Նշենք, որ Ֆրանսուա Ֆիյոնը Ֆրանսիայի կառավարությունը գլխավորել է 2007-2012 թվականներին։ 2017 թվականին, նախագահական ընտրություններում պարտությունից հետո, նա հեռացել է քաղաքականությունից։ Նրա նկատմամբ հետաքննությունը սկսվել է քվեարկությունից երեք ամիս առաջ։ Արդյունքում նա քվեների թվով երրորդ տեղն է զբաղեցրել, իսկ նախագահ է ընտրվել Էմանուել Մակրոնը։