Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին ստորագրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը  ստորագրել է նաև «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, ըստ որի՝ նախատեսվում է բացառություն սահմանել հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար և հնարավորություն ընձեռել Կառավարությանը՝ ստեղծված պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում:

Հանրապետության նախագահը ստորագրել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որով կարգավորվում են պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդների կազմակերպման ընթացակարգերը:

Արմեն Սարգսյանը նաև ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, օրենքով սահմանվում են անկանխիկ եղանակով կենսաթոշակի վճարման դեպքերն ու կարգը: