Ուզում են պատժել ապօրինի հարստացած մարդկանց, դրա փոխարեն պատժում են օրինական բնակարաններում ապրող ծերերի և ինտելիգենտ ընտանիքներին․ Մարկ Գրիգորյանը՝ գույքահարկի բարձրացման մասին

Լուրեր

12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սոցցանցերում օրերս տարածված ֆլեշմոբը, որով մի խումբ քաղաքացիներ բողոքում են գույքահարկի բարձրացումից, բուռն քննարկումների առիթ դարձավ։ Շատերի համար վրդովմունքի պատճառ է դարձել այն, որ ֆլեշմոբի մասնակիցները շեշտում էին «բնիկ երևանցի» արտահայտությունը։

Ֆլեշմոբին միացել է նաև լրագրող, Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։ Factor.am-ի հետ զրույցում նա պատմեց իր մտահոգությունների և «բնիկ երևանցի» արտահայտության շուրջ շահարկումների մասին։

«Իմ առաջին մտահոգությունն այն է, որ շատ մարդիկ ուղղակի չեն կարողանալու վճարել նոր գույքահարկը, կամ վճարելուց իրենց համար շատ դժվար է լինելու։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ապրում են իրենց պապական բնակարաններում, իրենց պապերն այդ բնակարանները ստացել են սովետական ժամանակ, և ստացել են ազնիվ աշխատանքի դիմաց։ Հիմա, փաստորեն, երբ այդ բնակարանները սեփականաշնորհվեցին, դարձան այդ մարդկանց միակ սեփականությունը։ Եվ պատկերացրեք՝ մարդ կա, որ այդ բնակարանում ծնվել է, մեծացել այնտեղ, այդ բնակարանը վաճառելը դիտարկում է որպես անձնական ողբերգություն, և հիմա ստիպված կլինի այդ բնակարանից հրաժարվել»,- կարծիք հայտնեց Մարկ Գրիգորյանը։

Նրա մյուս մտահոգությունը կապված է անշարժ գույքի շուկայում հնարավոր խնդիրների, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի հետ։

«Այս օրինագիծը, օրենք դառնալու դեպքում, շատ մեծ հարված կլինի անշարժ գույքի շուկային, որովհետև 100 մլն դրամից ավելի արժողություն ունեցող բնակարանների կա՛մ գինը կընկնի, կա՛մ այդ անշարժ գույքի առքուվաճառքի գործընթացը կգնա ստվեր։ Մի շարք այլ կոռուպցիոն տարրեր էլ կան։ Օրինակ՝ ով և ինչպես է գնահատելու այդ անշարժ գույքի շուկայական արժեքը և այլն։ Հասկանալով՝ ինչ նպատակներ ունի իշխող քաղաքական ուժը և Կառավարությունը, ես, իհարկե, չեմ կարող չասել, որ այդ նպատակներին հասնելու ճանապարհին խնդիրներ են առաջանում այն մարդկանց համար, որոնք իսկապես և՛ ազնիվ են ապրել, մեծացել, ծերացել են այդ նույն տեղում, և՛ բազմաթիվ արմատներով կապ ունեն այդ բնակարանների հետ»,- ասաց Մարկ Գրիգորյանը։

Անդրադառնալով փոփոխությունների նպատակներին՝ նա նշեց, որ եթե նպատակն ապօրինի գույք ունեցող անձանց հայտնաբերելն է, ապա դա կարելի է անել ավելի քաղաքակիրթ մեթոդներով։

«Այն, ինչ մենք համարում ենք տեսանելի հարստություն․․․ ասենք՝ մի 80-ամյա տատիկ, որն ապրում է իր պապական բնակարանում, հիմա դա տեսանելի՞ հարստություն է, թե՞ չէ։ Եթե խնդիր կա ապօրինի վաստակած հարստության հետ, ապա մի օրենք արդեն ընդունվել է, որը դեռ չի կիրառվել, ես դրա կիրառման մասին դեռ չեմ լսել։ Այլ մեթոդներ են հնարավոր։ Ես չեմ կարծում, որ այդպիսի մարդկանց նեղը գցելն օգտակար կլինի մեր պետության, պետականության համար։ Ես կարող եմ բերել Բրիտանիայի օրինակը, որտեղ ապօրինի հարստացման օրենքն աշխատել է 2 անգամ, մեկը՝ ղազախ մի ընտանիքի հանդեպ, մյուսը՝ ադրբեջանական մի ընտանիքի։ Սրանք պետք է լինեն թիրախային և մեկը մեկի հետևից, ոչ թե նրանց, ովքեր ունեն բնակարան ավելի թանկ, քան 100 մլն դրամը, ուրեմն՝ վերջ։ Այդպես չեն անում։ Մեզ մոտ հետխորհրդային, ընդունված ձևով ուզում են պատժել 10, 20, 100 ապօրինի հարստացած մարդկանց, դրա փոխարեն պատժում են 10, 20, 100 հազար՝ իրենց օրինական բնակարաններում ապրող ծերերի և ինտելիգենտ ընտանիքների»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով սոցցանցերում բուռն քննարկումների առիթ դարձած «բնիկ երևանցի» արտահայտությանը՝ Գրիգորյանը նշեց․ «Սոցցանցերում բավականին շահարկումների է արժանացել «բնիկ երևանցի» արտահայտությունը։ Երբ մենք խոսում ենք այդ շահերից ու այդ վիճակներից, դրանք վերաբերում են նորից բավականին սահմանափակ մարդկանց, որոնք ապրում են Երևանի փոքր կենտրոնում և բնիկ երևանցիներ են։ Իրականում այս օրինագիծը և այս ամեն ինչը շատ սահմանափակ քանակությամբ մարդկանց մասին է։ Եվ այս հարցը կարելի էր լուծել մարդկային, քաղաքակիրթ ձևով»։

Անժելա Պողոսյան