BBC News-ի ռեպորտաժը՝ Հայաստանում համաճարակային իրավիճակի մասին

Լուրեր

09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

Բրիտանական BBC News-ը ռեպորտաժ է (տեսանյութում՝ 4:26 րոպեից) պատրաստել մի շարք երկրներում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի մասին։ Դրանում անդրադարձ կա նաև Հայաստանին։

Նշվում է, որ Հայաստանը Հարավային Կովկասում կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկիրն է․ 3 մլն բնակչություն ունեցող երկրում 22․000 մարդ վարակված է կորոնավիրուսով, 300-ից ավելի մարդ մահացել է։ Նշվում է նաև, որ Հայաստանը կարանտինից դուրս է եկել մայիսի սկզբին։

«Լոքդաունի ընթացքում ապրիլ ամսին, ՀՀ կառավարության տվյալներով, տնտեսությունը 17 տոկոս անկում է գրանցել»,- ասվում է տեսանյութում։

Դրանում ներկայացվում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքը, որ վիրուսը հնարավոր չէ վերացնել։ «Մենք կարող ենք սահմանները տարիներով փակել, բիզնեսը կրկին ամիսներով փակել, բայց այդ դեպքում  կմահանանք այլ պատճառներից»,- ասում է Թորոսյանը։

BBC-ի մեկնաբանը նաև նշում է, որ ՀՀ Կառավարությունն ու վարչապետը քննդատությունների թիրախում են հայտնվել։ Ռեպորտաժում ներկայացվում են կադրեր հիվանդանոց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից, որտեղ երկրի ղեկավարին տեղեկացնում են, որ ընդամենը 3 ազատ տեղ կա։

Հեղինակը ներկայացրել է նաև կադրեր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքից՝ նշելով, որ այս ամենի արդյունքում տպավորություն է ստեղծվում, թե Կառավարությունը լուրջ չի վերաբերվում կորոնավիրուսի պայքարին։

«Հաջորդ օրը վարչապետն աշխատանքից ազատել է նրան ու այլ պաշտոնյաների։ Բայց սա չի բավարարում Հայաստանի ընդդիմությանը, որոնք պահանջում են ամբողջ Կառավարության հրաժարականը՝ համավարակի դեմ պայքարը ձախողելու համար»,- ասվում է ռեպորտաժում։

Հիշեցնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ իշխանության է եկել ժողովրդի շնորհիվ՝ տեսանյութի հեղինակը նշում է, որ կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու հարցում նա հույսը կրկին ժողովրդի վրա է դրել։

«Այժմ, առերեսվելով իր վարչապետության ամենամեծ մարտահրավերին, նա իր հույսը ևս մեկ անգամ դնում է ժողովրդի վրա՝ հուսալով, որ նրանք մասնակցություն կունենան կորոնավիրուսի դեմ պայքարում»,- նշվում է ռեպորտաժում։

Էմմա Չոբանյան