Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի ներքին գործերին և ընտրություններին արտաքին, այդ թվում՝ ՌԴ-ի միջամտության մասին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Բելառուսի ներքին գործերին և նախընտրական արշավին արտաքին միջամտություն կա։ ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Խոսելով երկրում ընթացիկ իրադրության մասին՝ Լուկաշենկոն նշել է, որ համացանցում ակտիվորեն ֆեյքեր են տարածվում, որոնց օգնությամբ ցանկանում են վարկաբեկել իշխանությանը։ Նա հավելել է, որ դրանցից մի քանիսն իրեն ուղղակի զարմացնում են։

«Այսօր ինձ զեկուցեցին, որ իմ որդիներից մեկը Շվեյցարիայում 840 մլն դոլար ունի։ Դիվանագիտական ուղիներով այնտեղ նամակ ուղարկեք։ Ով ուզում է վերցնել այդ փողերը, թող անհապաղ վերցնի»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ այդ կեղծ տեղեկությունները Ռուսաստանից են գալիս։

Ինչ վերաբերում է ընտրություններին, Բելառուսի գործող ղեկավարն ասել է՝ իշխանության ընդդիմախոսներն արդար ընտրություններ են պահանջում, սակայն իրենք են անազնիվ վարվում։

«Պարզ է, որ նրանց հետևում տիկնիկավարներ կան։ Նրանք և՛ մի, և՛ մյուս կողմից են։ Ե՛վ Լեհաստանից են, և՛ Ռուսաստանից։ Մենք այդ մասին նախագահ Պուտինի հետ առաջիկայում կխոսենք, բայց շատ բարդ իրադրություն է։ Ամենաժամանակակից կեղծ տեխնոլոգիաներ են օգտագործվում, մեր ընտրություններին, ներքին գործերին արտերկրից միջամտություն է կատարվում»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Մոսկվան արդեն արձագանքել է Լուկաշենկոյի հայտարարություններին՝ հերքելով իրեն ուղղված մեղադրանքները։

«Կարելի է միանշանակ պատասխանել, որ Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի միջամտել, չի միջամտում և չի պատրաստվում միջամտել որևէ մեկի ընտրական գործընթացին, առավել ևս՝ մեր դաշնակից Բելառուսի»,- հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է DW-ն։