Ձեր պաշտոնավարումը աննամուսության և անամոթության վառ օրինակ է․ Բաբաջանյանը՝ Յոլյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
01.07.2026 | 11:30
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը ներկայացրեց ՀՊ նախագահ Լևոն Յոլյանը։

Անդրադառնալով հաղորդմանը՝ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ երկրորդ տարին է, ինչ Հաշվեքննիչ պալատը ներկայացնում է անորակ, անբովանդակ, ոչինչ չասող հաղորդումներ։

«Պարո՛ն Յոլյան, իմ դիտարկմամբ՝ Ձեր պաշտոնավարումը Հայաստանում աննամուսության և անամոթության վառ օրինակ է։ Ես, իհարկե, չեմ զարմանում, որովհետև դա հատուկ է Ձեր տեսակին։ Միանգամից ու ցավով պետք է արձանագրեմ, որ մեզ ներկայացված Ձեր հաղորդումը, ըստ էության, քննարկելու ոչինչ չկա, այն գրեթե անբովանդակ, հերթական ձևակերպումներով փաստաթուղթ է, որի ընդհանրական իմաստն այն է, որ Հաշվեքննիչ պալատը որպես մարմին գոյություն ունեցել է, ինչ-որ բան արել է՝ պետական բյուջեից դրա համար ստանալով զգալի ֆինանսական միջոցներ, բայց այդ փաստաթղթում մենք չենք տեսնում որևէ ցնցող բացահայտում պետբյուջեի միջոցներից կատարված մսխումների որևէ դեպքի վերաբերյալ, որը, ցավոք, դեռևս շատ է մեր երկրում»,- նշեց պատգամավորը։

Բաբաջանյանը ներկայացրեց, իր ձևակերպմամբ՝ «մեկ-երկու դրվագ Յոլյանի հետ փոխկապակցված մութ բիզնես անցյալից»։

Մանրամասները՝ տեսանյութում։