ՏՄՊՊՀ  և ՍԱՏՄ պատասխանատուները քննարկել են անբարեխիղճ մրցակցության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում նախօրեին աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուների հետ:

«Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանը,  ՀՀ ՏՄՊՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետ Լևոն Գյուլքանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպման ընթացքում քննարկվել է գերատեսչությունների միջև համագործակցության սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել մսամթերքի ոլորտում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտման, կանխարգելման ուղղությամբ  համատեղ աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև օրենսդրական  կարգավորումներին վերաբերող հարցերի»,- ասված է հաղորդագրությունում: