Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը կանցնեն համընդհանուր ներառական կրթության

Լուրեր

01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերից կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը համընդհանուր ներառական կրթության անցմանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր, հանդիպել մարզային ղեկավարների հետ:

«Հանդիպմանը ներկա են եղել նաև ներառական և ոչ ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրեններ, սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ, դպրոցների կառավարման խորհուրդների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դեռևս մարտից սկսված նախապատրաստական աշխատանքների հիման վրա արդեն հաստատվել են Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հատուկ դպրոցների վերակազմավորման կառավարության որոշումները: Նոր ուսումնական տարում հատուկ դպրոցների շուրջ հարյուր սովորողներ կտեղափոխվեն հանրակրթական դպրոցներ՝ ստանալով անհրաժեշտ ծառայություններն ու մասնագիտական աջակցությունը:

Այցի շրջանակում քննարկվել են հանրակրթական դպրոց տեղափոխվելուց հետո հատուկ դպրոցներում սովորողների սոցիալական կարիքները հոգալու, վերակազմակերպվող հաստատությունների աշխատակիցներին աշխատանքով ապահովելու, ստեղծվող ՏՄԱԿ-ը մասնագետներով համալրելու, դպրոցի շենքը և ուսումնանյութական բազան հետագայում արդյունավետ օգտագործելու հետ կապված հարցեր: Առանձնակի կարևորվել են մասնագիտական վերապատրաստումների և համայնքներում իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցերը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այցելել է նաև Գավառի հատուկ դպրոց, ծանոթացել շենքային պայմաններին և այնտեղ սովորող աշակերտների հանրակրթական դպրոցներ տեղափոխելու գործընթացին:

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից Գավառի hատուկ դպրոցը կվերակազմավորվի Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ)։ Կենտրոնը մանկավարժահոգեբանական աջակցություն կցուցաբերի մարզի ուսումնական հաստատություններին` նպաստելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանը։

Կատայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ մարզը ներառական կրթության մեծ փորձառություն ունի. կան մասնագիտական պատրաստված թիմ և բավարար ռեսուրս ունեցող դպրոցներ, որոնք կարող են աջակցել մարզի անցմանը համընդհանուր ներառման»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում: