Հուլիսի 1-ից 500.000 դրամից ավելի աշխատավարձ ստացողների համար լրացուցիչ սոցիալական վճար կավելանա․ քաղաքացիները պահանջում են չեղարկել

Լուրեր

17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
17.12.2025 | 20:23
Նազիկ Ավդալյան․ Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ
17.12.2025 | 20:11
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Զապորոժիեի բնակելի շենքերին. վիրավորել է  26 մարդ
17.12.2025 | 20:00
Եթե ընդդիմությունը ՌԴ-ի երգն է երգում, այո՛, թիրախավորվելու է իբրև հիբրիդային սպառնալիք․ Էդգար Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:47
«5 տարի առաջ եմ գնացել բժշկի»․ հարցում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:45
Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ճանապարհներին 19:35-ի դրությամբ
17.12.2025 | 19:29
«Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիրը ՀՀ նախագահին է ներկայացրել նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականը
17.12.2025 | 19:14
Աստղաձորի տներից մեկում հրդեհ է բռնկվել
17.12.2025 | 19:00
Փաշինյանի իշխանությունը հուղարկավորում է ժողովրդավարությունը․ ՀՀ-ն դարձրել են դեմոկրատիայի պանթեոն․ Լարիսա Ալավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 18:50
Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ
17.12.2025 | 18:36
«Պետությունը պետք է լինի գերագույն արժեք». ինչո՞ւ են փոխվել պատմության դասագրքերի շեշտադրումները
17.12.2025 | 18:25
ԱԱԾ-ն վարչապե՞տ, թե՞ քաղաքացի Փաշինյանի հորդորով է հոգևորականներին խնդրել զեղչել կաթողիկոսի անունը
17.12.2025 | 18:15
Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
17.12.2025 | 18:04
Եպիսկոպոսները հավատացյալներին կոչ են անում վաղը հավաքվել Մայր Աթոռում և պահանջել Գարեգին Բ-ից հեռանալ
17.12.2025 | 18:00
Օվերչուկը Երևանում է // Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

2020 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմը կդառնա նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափով: Արդյունքում՝ 500.000 ՀՀ դրամից ավելի աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52.000 ՀՀ դրամ լրացուցիչ սոցիալական վճար:

Նշենք, որ այս կարգավորումները չեղարկող օրինագիծ են մշակել «Իմ քայլը» խմբակցությունից Եղիշե Սողոմոնյանն ու Վահե Հովհաննիսյանը, որը, սակայն, հետաձգվել է 2 ամսով։

«Այդ վճարներն ուղղվելու են կուտակային ֆոնդերին, որը նվազեցնելու է տնօրինվող եկամուտը և նաև սպառումը: Մյուս կողմից այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները ու կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում և լրացուցիչ վճարների անհրաժեշտությունը բացակայում է: Միևնույն ժամանակ, այս խավի համար ստեղծվում են անարդար պայմաններ, քանի որ մինչև 500 000 ՀՀ դրամ ստացողների համար պետության կողմից վճարի մասով առկա է նույնանման համամասնությունը, ինչը բացակայում է 500 000 ՀՀ դրամից բարձր աշխատավարձի դեպքում, երբ պետությունը վճարում է 500 000 ՀՀ դրամի համար սահմանված վճարի չափով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Համացանցում մի խումբ քաղաքացիներ առցանց ստորագրահավաք են սկսել այս նախագիծն ԱԺ նստաշրջան ընդգրկելու և հուլիսի 1-ից սպասվող փոփոխությունները չեղարկելու պահանջով։ Ստորագրահավաքին այս պահին միացել են շուրջ 500 քաղաքացիներ։

Նախագծի համահեղինակ Եղիշե Սողոմոնյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկվող կարգավորումների շուրջ չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել, այդ իսկ պատճառով նախագիծը հետաձգվել է․ «Չենք կարող բացառել, հնարավոր է՝ մյուս շաբաթ կառավարությունը որոշում ընդունի արտահերթի մասով օրակարգ ընդգրկելու։ Մենք կառավարության հետ բավականին քննարկում ենք արել, Ֆինանսների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, իրենք իրենց տեսակետներն ու հիմնավորումներն ունեն, մենք՝ մեր, չենք եկել կոնսենսուսի, կառավարությունը համաձայն չէ, դրա պատճառով չի ընդգրկվել օրակարգ, սակայն դուրս չի եկել շրջանառությունից»,- նշեց պատգամավորը։

Սողոմոնյանի խոսքով՝ իրենք, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս վիճակը, առաջարկել են այս կարգավորումները, հիմնավորումներ են ներկայացրել սոցիալ–տնտեսական պայմանների, ներդրումային դաշտի, ՀՆԱ-ի աճի վերաբերյալ, սակայն կառավարությունը բացասական եզրակացություն է տվել։

«Կառավարության ներկայացուցիչները նշում են, որ կուտակային կենսաթոշակներին ուղղված գումարն էլ է մարդկանցը, կուտակվելու է կառավարիչների մոտ, և այդ գումարն իրենք են տնօրինելու, երբ ժամանակը գա, այնպես չէ, որ դա հարկ է»,- նշեց պատգամավորը։

Հարցին՝ կա՞ն քննարկումներ մինչև օրենքի այդ դրույթի ուժի մեջ մտնելը՝ հուլիսի 1-ը, առաջարկվող օրինագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու վերաբերյալ, պատգամավորը նշեց, որ քննարկումներ առայժմ չկան։

Անժելա Պողոսյան