ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա
Քաղաքականություն
23.06.2020 | 18:55ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով հունիսի 23-ին մեկնել է Մոսկվա:
«Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա կլինի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակին նվիրված զորահանդեսին»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: