ՍԱՊԾ-ն արտադրամասի գործունեություն է կասեցրել

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Միքայելյանի արտադրամասի գործունեությունը: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:

Իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնում գործող հացի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, արտադրամասի աշխատակիցները չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների պահման պայմանները:

Երևանում գործող կիսապատրաստվածքների արտադրամասում ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները: «Գ. Նուրբեկյան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև որ արտադրամասը բերվի մաքուր և նորոգ վիճակի, ապահովվի սառը և տաք մշտական ջրով, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով և վերացվեն սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերանայել է վերահսկողության շրջանակում երևանյան երկու արտադրամասերի գործունեությունը կասեցնելու մասին որոշումները: Անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասում հայտնաբերվել էին սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների և մակնշման խախտումներ, բացի այդ՝ տնտեսվարողը չէր ներկայացրել հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, արձանագրվել էին արտադրության և լաբորատոր հսկողության խախտումներ:

«ՇուշանԷլ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունն էլ կասեցվել էր լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպքի պատճառով. «Խաշ» և «Պելմենի ավանդական» արտադրատեսակների նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չէին համապատասխանել սահմանված նորմերին: Երկու արտադրամասում էլ հայտնաբերված խախտումները վերացվել են, տնտեսվարողներին թույլատրվել է վերսկսել արտադրական գործունեությունը: