Ծառուկյանի կողմից «կանյաչնիում» մանդատները խլելու մասին Factor TV-ի հարցազրույցից հետո Հմայակ Հովհաննիսյանը ՔԿ-ում հարցաքննվել է

Լուրեր

06.04.2026 | 13:50
ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո
06.04.2026 | 13:41
Թիկնիզյանի ասիստը, Սիմոնյանի, Դավիդյանի, Կորյանի ու Ալեքսանյանի գոլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:33
ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից Իրանում առնվազն 25 մարդ է զոհվել. Իսրայելում ևս զոհեր կան
06.04.2026 | 13:28
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:24
Ինձ ֆրակցիայում ասում էին` վարչապետ ես բերո՞ւմ մեր վրա, վարչապետով սպառնում ես մեզ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:17
Արման Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:15
Իրանը խոստանում է պատասխան հարվածներ հասցնել իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը
06.04.2026 | 13:03
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը ԵԱ-ում
06.04.2026 | 12:51
Սպանվել է Իրանի ԻՀՊԿ-ի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին
06.04.2026 | 12:49
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.04.2026 | 12:42
Մի անգամ մերժել ենք ձեր բերածը. մի պահ լարվեց Քոչարյանի և Հայկ Սարգսյանի երկխոսությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 12:30
«Սանդերլենդի» մարզիչ. Ֆինն Գերագուսյանը բազմակողմանի խաղացող է
06.04.2026 | 12:21
Պաշտպանության նախարարի ուշադրությունն եմ հրավիրել վտանգավոր խնդրի վրա. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 12:10
Մոսկվան սպառնում է՝ ԵՄ-ին անդամության դեպքում դեպի ՌԴ չվերթներ չեն լինի // Տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 12:00
Պնդումը կեղծ է․ մեքենա վարող ադրբեջանցու տեսանյութը Երևանում չի նկարահանվել
Բոլորը

Օրեր առաջ Factor TV-ին տված հարցազրույցում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը 2012 թվականի ԱԺ ընտրություններից հետո «կանյաչնիում պատանդ է վերցրել պատգամավորներին, սպառնալիքներով խլել է մանդատները», և ինքը ստիպված է եղել սպառնալիքների ճնշման ներքո հրաժարվել մանդատից, իսկ կողքի սենյակում Հովիկ Աբրահամյանի նոտար դուստրը վավերացնում էր փաստաթղթերը։

Factor TV-ին տված հարցազրույցի հրապարակումից անմիջապես հետո Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ – հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը կապվել է քաղաքագետի հետ և հրավիրել հնչեցրած տեղեկությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու․ «Քննչական կոմիտեում հարուցված երկու գործ կա՝ մեկը «Հյուսիս-հարավի» կողոպուտի գործն է, մյուսը «Պարտեզ» ռեստորանում Գագիկ Ծառուկյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած երկու սպանությունների գործն է, սպանվածներից մեկը ՀԺԿ-ի՝ Աբովյանի տարածքային կազմակերպության ղեկավար Ջիվան Հարությունյանի թոռն է։ Այդ գործերի շրջանակում որպես վկա տվեցի ցուցմունքներ։ Ուժերիս և գիտելիքներիս ներածին չափով պատրաստակամ եմ նպաստել մեր երկրում արդարադատության իրականացմանը»,- մեզ հետ զրույցում ասաց Հմայակ Հովհաննիսյանը։

Քաղաքագետի հայտնած մյուս տեղեկության հիման վրա, ըստ որի՝ «կանյաչնիում» Ծառուկյանի սպառնալիքների ներքո 14 ընտրված պատգամավորները հրաժարվել են մանդատներից, դեռևս քրեական գործ չի հարուցվել, քանի որ Հովհաննիսյանը պատրաստվում է ինչպես Factor TV-ի եթերում հնչեցրած տեղեկությունները, այնպես էլ դեռևս չհրապարակած փաստերը ավելի մեծ ծավալով ներկայացնել ՀՔԾ, որտեղ էլ ընթացք կտրվի։

Առաջարկում ենք նաև դիտել Հմայակ Հովհաննիսյանի՝ Factor TV-ին օրերս տված հարցազրույցը։

Ռոբերտ Անանյան