Ռոբերտ Քոչարյանի գրավի գումարը տրամադրել են ռուսաստանցի գործարարները․ ՌԲԿ

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար սահմանված 2 մլրդ դրամ (4.1 մլն դոլար) գրավի գումարը տվել են ռուսաստանցի գործարարները։ ՌԲԿ-ին այս մասին ասել է նախկին նախագահի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը։

Նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ ՌԲԿ-ին ասել է, որ գրավի գումարը վճարել են Սամվել Կարապետյանը («Տաշիր» ընկերությունների խումբ), Սերգեյ Համբարձումյանը («Մոնարխ» ընկերությունների խումբ), Գենադի Ստեփանյանը (ռուսաստանցի գործարար և մեկենաս)։

Մնացյալ գումարը հատկացրել է «Սիստեմա» ընկերությունը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը 2009 թվականից տնօրենների խորհրդի անդամ է, ընկերության անկախ տնօրենը։ Նշվում է, որ գրավի գումարը տրամադրել է հենց ընկերությունը՝ որպես իրավաբանական անձ։

Վերաքննիչ դատարանը, հիշեցնենք, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ հունիսի 18-ին հրապարակեց որոշումը, որի համաձայն՝ ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից։ Որպես գրավ Քոչարյանը դատարանին կվճարի 2 միլիարդ դրամ։

Այսօր ավելի վաղ էլ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացրել էին, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Նա վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։