Սա ճնշում է լրատվամիջոցի նկատմամբ. Աշոտ Մելիքյանը՝ Մխիթար Հայրապետյանի հայտարարության մասին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

«Շատ վատ եմ վերաբերվում այդպիսի տոնով խոսելուն, եթե անգամ խոսքը գնում է ապատեղեկատվության, էթիկայի խախտման մասին»,- Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի՝ այսօր Աժ ամբիոնից արած հայտարարությանը, թե կես ժամ ժամանակ է տալիս, որ լրատվամիջոցը կամ փոխի վերնագիրը, կամ նյութը հեռացնի:

«Ես կարծում եմ, որ քաղաքական գործիչները ուլտիմատումներից, վերջնագրերից կամ այսպիսի կոշտ ու կոպիտ արտահայտություններից պետք է զերծ մնան: Եթե քաղաքական վերնախավը իրեն թույլ է տալիս այդպիսի բառապաշարով ելույթ ունենալ, ապա, իհարկե, համացանցում և լրատվամիջոցներում կոշտ, կոպիտ, գռեհիկ բանավեճի ոճը կմնա: Ես կարծում եմ, որ կարելի էր շատ քաղաքակիրթ, հանգիստ արձագանքել և ասել, որ սա ապատեղեկատվություն է, միտումնավոր թյուրիմացություն մեջ գցել է լսարանին և այլն: Բազմաթիվ քաղաքակիրթ մեթոդներ կան»,- ասաց Մելիքյանը:

Հիշեցնենք՝ Մխիթար Հայրապետյանն ԱԺ Ամբիոնից հայտարարել էր. «Ինձ ուղարկեցին մի լրատվականի նյութ, որը վերնագրված էր հետևյալ կերպ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուսաալիքների դեմ օրենքի նախագիծը»։ Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այս լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց՝ այս հակապետական, դավաճանական վարքագիծը փոխելու համար։ Կամ շատ արագ նյութը հեռացնում եք, կամ՝ վերնագիրը փոխում։ Կես ժամ ժամանակ»:

Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ սա ճնշում է լրատվամիջոցի նկատմամբ: «Սրանով, իհարկե, մամուլի ազատությունը չսահմանափակվեց, բայց այս դեպքը մենք կներառենք մեր զեկույցում, որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ: Այս մեկ ելույթն ի վիճակի չէ որևէ սահմանափակում մտցնելու, բայց կարող է որպես ճնշում դիտարկվել: Ամենևին չեմ արդարացնում այդ լրատվամիջոցին, որ այդպիսի անիմաստ և լսարանին թյուրիմացության մեջ գցող հրապարակում է արել: Անկախ նրանից, որ դա լսարանին թյուրիմացության մեջ գցելու միտում ուներ, քանի որ օրենքի նախագիծն այլ բանի մասին է, այնուհանդերձ, բարձրաստիճան պաշտոնյան պետք է քաղաքակիրթ կարողանա իր դժգոհությունն արտահայտել: Կրկնում եմ՝ սա ճնշում է լրատվամիջոցի նկատմամբ»,- եզրափակեց նա:

Նարեկ Կիրակոսյան