Ուզում են ցույց տալ, թե ԲՀԿ-ի նավը խորտակվում է․ ԲՀԿ-ական պատգամավորները չեն հավատում ջրատարում «լողացող» կուսակցական անդամատոմսերի տեսանյութի իսկությանը

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ջրատարում (հայտնի չէ, թե կոնկրետ որ) մեծ թվով կուսակցական անդամատոմսեր «լողում»։ Տեսանյութը նկարահանած երիտասարդները ջրից դուրս են հանում տասնյակ անդամատոմսեր, որոնք, ըստ տարածված տեսանյութի, ԲՀԿ անդամատոմսեր են։

Տեսանյութի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից։ Արման Աբովյանը մեզ հետ զրույցում նշեց․«Քանի որ գնում է կատաղի տեղեկատվական պատերազմ, ամեն ապատեղեկատվություն, ամեն սադրանք սպասում ենք։ Բայց կոնկրետ այդ դրվագի հետ կապված տեղեկություն չունեմ»։

Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք կարծում է, որ տեսանյութը իրականությանը չի համապատասխանում, Արման Աբովյանը պատասխանեց․ «Իհարկե»։

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Պետրոսյանը տեսանյութի առնչությամբ ասաց, որ չի հավատում, թե նման բան կա։ «Դա, երևի, ինչ-որ մեկի ձեռքի գործն է՝ ցույց տալու համար, որ իբր արդեն «Բարգավաճ Հայաստան»-ի նավը խորտակվում է և, այսպես ասած, առնետավազք է տեղի ունենում։ Դա, երևի, այդպիսի իմիտացիա անելու նպատակով է ստեղծվել։ Հավաստիացած եմ, որ դա կեղծիք է, բայց եթե անգամ դա ճշմարտություն է, հիմա ով որ իր անդամատոմսը հանձնում է կամ դուրս է գալիս կուսակցությունից, դա նրա սահմանադրական իրավունքն է, բայց այդ եղանակով դուրս գալ կուսակցությունից․․․անդամատոմսը գետը նետելուց հետո այդ մարդը պետք է իրեն աղբամանը նետի, որովհետև դա հարգանք չի պետականության նկատմամբ։ Դու կարող ես կուսակցության հետ անհամաձայնություն ուեննալ, դուրս գալ, բայց անդամատոմսը գետը նետել, դա նկարահանել, դա աննորմալ մոտեցում է»։

Պատգամավորն ընդգծեց, որ ավելի շատ հակված է կարծել, թե տեսանյութը կեղծ է։ «Ինձ որևէ տեղեկատվություն չի հասել, թե կուսակցությունից արտահոսք կա, մարդիկ իրենց տեղերում են, իրենց կուսակցական գործունեությունն իրականացնում են»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Factor.am-ը փորձում է կապ հաստատել նաև տեսանյութը հրապարակած օգտատեր Ռոման Բաղդասարյանի հետ՝ պարզելու, թե որտեղ և երբ է նկարահանվել այս տեսանյութը։

Նելլի Մելքոնյան