Հյուսիսային Կորեան իր զորքերը կվերադարձնի ապառազմականացված գոտի

Լուրեր

01.07.2026 | 14:28
Հայաստանում գազի գինը բնակիչների համար կմնա անփոփոխ
01.07.2026 | 14:26
Երևանի փողոցներում կտեսնեք ինձ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:18
«Եթե Փաշինյանի խոսքը և վարքագիծը համարվում է իրավաչափ, ապա մի դժգոհեք Վարդան Ղուկասյանի բառապաշարից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:10
Ուկրաինան ԵՄ խաղաղության հիմնադրամից ռազմական օգնության համար 6,6 մլրդ եվրո է խնդրում. Reuters
01.07.2026 | 14:02
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 14:02
Քանի՞ խախտում պետք է արձանագրվեր, որ ասեիք՝ ազդեցություն է ունեցել արդյունքների վրա. Դրմեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 13:54
ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 13:47
Արթուր Հովհաննիսյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջադրվել են ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 13:43
12 հազար դոլար եմ ներդրել Hellobit-ի մեջ. ֆինանսական զեղծարարությունից տուժած․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 13:35
Ձայնագրությունները լսելով՝ 21%-ն ընդդիմադիր ուժերին չի տվել իր քվեն. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 13:27
IMEI շտեմարանում անձնական տվյալներ չեն պահպանվի․ ՀՀ-ում կստեղծվի բջջային հեռախոսների շտեմարան․ Կառավարություն
01.07.2026 | 13:18
Ռուսաստանի ԶՈւ-ն հարձակում է ծրագրում Չեռնիգովի մարզի վրա․ Սիրսկի
01.07.2026 | 13:09
Մեղրիում, որը Հայաստանի ամենաշոգ կետն է, զինվորները լողանում են շաբաթը 1 անգամ․ Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 12:58
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:53
Անկարայում Ֆիդանն ու ԵՄ պաշտոնյաները քննարկել են Հարավային Կովկասը․ կհամակարգեն խաղաղությանն ու բարգավաճմանը նպաստելու ջանքերը
Բոլորը

Փհենյանն իր ռազմական ստորաբաժանումները կվերադարձնի Հարավային Կորեայի հետ սահմանային Կեսոն քաղաքի և Կըմգանսան լեռների շրջան։ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տեղեկացմամբ՝ Հյուսիսային Կորեան սահմանային շրջանում կվերականգնի «բոլոր տեսակի կանոնավոր զորավարժությունները»,- գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, ապառազմականացված գոտի կվերադարձվեն նաև սահմանային պահպանության անցակետերը։ Հյուսիսային Կորեայի զորքերն այս շրջանից դուրս էին բերվել Կորեական թերակղզում լարվածությունը թուլացնելու մասին 2018 թվականին կնքված միջկորեական համաձայնագրից հետո։

Նշենք, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարչակազմը հայտարարել է, որ մտադիր չէ հանդուրժել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի քրոջ՝ Կիմ Յո Չժոնի «կոպիտ և անիմաստ» քննադատությունը Հարավային Կորեայի նախագահի հասցեին։

Հարավային Կորեայի ՊՆ-ն կարծում է, որ հարկավոր է պահպանել 2018 թվականին կնքված համաձայնագիրը, սակայն Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական սադրանքի դեպքում «ուժեղ պատասխան միջոցներ» է խոստանում։

Կիմ Յո Չժոնն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում մերժել էր Հարավային Կորեայի նախագահի՝ դեէսկալացիայի հարցով բանակցությունների համար Հյուսիսային Կորեա  հատուկ դեսպանորդ ուղարկելու առաջարկը՝ այն անվանելով «անտակտ և չարագուշակ»։

Հավելենք, որ նախօրեին հյուսիսկորեական իշխանությունները Կեսոնում պայթեցրել էին արդյունաբերական համալիրը, որտեղ տեղակայված էր Սեուլի և Փհենյանի համատեղ կապի գրասենյակը։ Դրանից անմիջապես հետո Հարավային Կորեայի զինուժը բարձր պատրաստվածության վիճակի է բերվել։