Որոշվել է չդադարեցնել անձնագրային վարչության և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը․ Աշոտ Ահարոնյան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ որոշում է կայացվել չդադարեցնել Ոստիկանության անձնագրային և և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը։

«Այսօր հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի հետևանքով արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից անորոշ ժամանակով չեն գործի:

Սակայն նկատի ունենալով, որ մեր քաղաքացիներից շատերն անհետաձգելի գործողություններ ունեն՝ կապված այս ծառայությունների սպասարկման ոլորտի հետ՝ որոշում է կայացվել վերոհիշյալ ստորաբաժանումների աշխատանքը չդադարեցնել:

Քաղաքացիներին կոչ ենք անում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ այցելելու դեպքում խստորեն կատարել ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջները, պահպանելլ անվտանգության կանոններն ու պահանջված սոցիալական տարածությունը:

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կարող եք դիմել միայն e-request.am կամ [email protected] կայքերում նախապես դիմում ներկայացնելուց և հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատակցի հետ այցելելու օրվա և ժամի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։

Մաղթում ենք առողջություն և հայցում քաղաքացիների ներողամտությունը ժամանակավոր անհարմարությունների համար»,- գրել է Ահարոնյանը: