Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, Բաքվում է պատրաստվել․ Դավիթ Բաբայանը՝ ԵԽ պատգամավորների հայտարարության մասին

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Բաքուն փորձում է ընդլայնել իր լոբբինգի շրջանակը։ Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, պատրաստվել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահականում կամ ԱԳ նախարարությունում։ Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Եվրախորհրդարանի պատգամավորների տարածած հայտարարությունը՝ նման կարծիք հայտնեց արտաքին քաղաքականության գծով Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

ԵԽ պատգամավորները, հիշեցնենք, տարածած հայտարարությունում անդրադառնալով Հայաստանն Արցախին կապող երրորդ մայրուղու շինարարության ծրագրին՝ այն միջազգային իրավունքի խախտում են որակել։

«Սա սուբյեկտիվ կարծիք է։ Իհարկե՝ լավ է, որ ընդամենը երկու-երեք պատգամավոր է, այն էլ՝ ըստ երևույթին, նրանք շատ սերտ կապեր ունեն ադրբեջանական լոբբինգի հետ, նաև սեր ունեն խավիարի նկատմամբ։ Մի՞թե որևէ այլ կարևոր հարց չկա այդ պատգամավորների համար, որևէ տագնապալի զարգացում տեղի չի ունենում ո՛չ Կովկասում, ո՛չ տարածաշրջանում, ո՛չ աշխարհում, որ ամեն ինչ թողած՝ անցել են Հայաստան-Արցախ երրորդ մայրուղուն»,- տարակուսում է Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ եթե եվրոպացի պատգամավորներն այդքան մտահոգ են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման մասին, ինչո՞ւ են պապանձվում, երբ Իլհամ Ալիևը հայտարարություններ է անում Հայաստանի մասին։

«Երբ մի երկրի ղեկավարը տարածքային հավակնություններ է ներկայացնում հարևան պետությանը, ասում է, որ Երևանը ադրբեջանական քաղաք է, որ այն նվիրել են հայերին և երբևէ չեն համակերպվելու այս կորստի հետ։ Մի կողմ թողնենք պատմական իմաստով անհեթեթությունները, երբ մի ժողովուրդ, որը 1900-ականներին է ձևավորվել, խոսում է 3000-ամյա քաղաքի մասին։ Հարցն այն է, որ ինքն այդպիսի նման բացեիբաց հայտարարությունների միջոցով ուղերձներ է ներկայացնում աշխարհին։ Իսկ սա իսկապես խարխլում է կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում և հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ինչո՞ւ էին նույն այդ պատգամավորները պապանձված, երբ ադրբեջանցիները կաշառեցին հունգարացիներին և Ռամիլ Սաֆարովին՝ այդ հանցագործին և մարդասպանին, հասցրեցին Բաքու, հերոսացրեցին և ազատ արձակեցին։ Ո՞ւր էին նրանք»,- հայտարարեց Արցախի նախագահի խորհրդականը։

Դավիթ Բաբայանն ի գիտություն եվրոպացի պատգամավորների շեշտեց՝ այս ծրագիրը որևէ վտանգ, ագրեսիա չի պարունակում, այն զուտ մարդասիրական, տնտեսական և պաշտպանական նշանակություն ունեցող ծրագիր է։

Կարծիք հայտնելով, որ Բաքուն պարզապես փորձում է ընդլայնել իր լոբբինգի շրջանակը, Դավիթ Բաբայանն ասաց․ «Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, պատրաստվել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահականում կամ ԱԳ նախարարությունում։ Խնդիրն այն է, որ իրենք ունեն ադրբեջանամետ կամ, այսպես ասած, ադրբեջանական և թուրքական լոբբինգի ազդեցության ներքո գտնվող պատգամավորների շրջանակ։ Մենք չպետք է վհատվենք, բայց սա թող լինի ևս մեկ ազդանշան, որ մենք որևէ կառույցի վրա հույս չպետք է դնենք։ Սա ևս մեկ ահազանգ է, որ Ադրբեջանը չի փոխվում, և մենք միշտ պետք է սթափ լինենք»։

Խոսելով Բաքվի հովանավորությամբ տարվող այս արշավին հակազդելու համար հայկական պետությունների և սփյուռքի կազմակերպությունների անելիքների մասին՝ Դավիթ Բաբայանը նշեց, որո պետք է ցանկացած նման դեպք անպատասխան չթողնել։

«Պետք է իրականացնել համապատասխան հետաքննություն, պարզել, որ դրանք կապված են լոբբիստական կազմակերպությունների հետ, չգիտեմ՝ կաշառք են ստանում, խավիար են ուտում և այլն։ Պետք է նաև հասկանանք, որ այս հայտարարությունը որևէ իրավական ուժ չունի, և պետք չէ հենց այնպես ռեսուրսներ ծախսել, բայց և սա չի նշանակում, որ պետք է նման հայտարարություններն անպատասխան թողնել։ Դժբախտաբար, մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում ներքաղաքական խնդիրներին, բայց հարկավոր է ուշադրություն կենտրոնացնել նաև արտաքին ճակատի ուղղությամբ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Թամարա Հակոբյան