«ՊԵԿ-ը հայտնաբերել է, թե Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել»․ Հրաչյա Հակոբյան

Լուրեր

13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքներին։ Նա ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, թե վերականգնվել են Մինասյանի համակարգչի ֆայլերը, որոնցում մի շարք աղմկահարույց փաստեր են հայտնաբերվել։

«ՊԵԿ-ը շատ համեստ է, շատ զուսպ։ Ուրեմն՝ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է՝ խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի հին համակարգիչը։ Ֆայլերը ջնջված են եղել։ Բայց մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը՝ մոտ 9 հազար հատ ու այնտեղ պարզվում է ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ։ Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել։ Կարևորը՝ սեփականությունների ամբողջական ցանկով, օֆշորային հաշիվներով ու ընկերություններով։ Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել անգամ. բա խոհանոց կմտնի, բա ինչ կանի»,- գրել է Հրաչյա Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը գտնվում է հետախուզման մեջ։ Նրան մի շարք ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, մասնավորապես՝ ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ։