Հանրապետության տարբեր մարզերում ընթանում են ինտենսիվ ճանապարհաշինական աշխատանքներ

Լուրեր

11.06.2026 | 11:20
Իկեր Կասիլյասը դատի է տվել «Պորտուին» և պահանջում է 3,7 միլիոն եվրո
11.06.2026 | 11:20
Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
11.06.2026 | 11:11
Հայկական արտադրանքը Եվրոպայում արագ սպառվում է, խնդիրը հեռավորությունն է․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 11:05
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 10:57
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ Թեհրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին
11.06.2026 | 10:46
Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
11.06.2026 | 10:34
Փաշինյանը հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. պահանջում է 12 մլն դրամ և հերքում
11.06.2026 | 10:26
«Նյու Յորքը»՝ NBA-ի եզրափակիչ շարքի ամենամեծ «քամբեքի» հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 11-ի դրությամբ
11.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 09:46
Նավթի գներն աճել են
11.06.2026 | 09:30
Դեսպան Հարությունյանը ներկա է գտնվել Կանադայի 31-րդ գեներալ-նահանգապետի երդմնակալությանը, կարճատև զրույց ունեցել վարչապետ Քարնիի հետ
10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուների հետ այցելել է հանրապետության մարզեր և հետևել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։

«Փոխնախարարը նախ ծանոթացել է ՀՀ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում Եղվարդի տրանսպորտային հանգույցի և Աշտարակ-Եղվարդ 12.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգմանը‚ ապա եղել է Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող 4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածում‚ որտեղ կապալառու կազմակերպությունը ներկայացրել է իրականացվող աշխատանքները։ Այս պահին այդ հատվածում կատարվում են խճային հիմքի տեղադրման‚ ասֆալտապատման‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։

Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության գրասենյակում քննարկվել է Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում ընթացող հիմնանորոգման ընթացքը։ Նշենք‚ որ Մ6 միջպետական ճանապարհի տարբեր մասերում կատարվում են ասֆալտապատման‚ ճանապարհի լայնացման‚ հենապատերի‚ կամուրջների, ջրատարների կառուցման և այլ աշխատանքներ։ Հաշվի առնելով‚ որ Մ6-ի հիմնանորոգումն ընթանում է ինտենսիվ երթևեկության պայմաններում‚ փոխնախարարը շեշտել է աշխատանքի ճիշտ կազմակերպումը՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։

Կապալառու ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է ճանապարհաշինության ընթացքում բարձր որակ ապահովելու‚ ինչպես նաև աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում: