Լավատեսություն մնում է, չնայած, որ արմատական տեղաշարժեր չկան. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Լուրեր

11.06.2026 | 11:22
Իկեր Կասիլյասը դատի է տվել «Պորտուին» և պահանջում է 3,7 միլիոն եվրո
11.06.2026 | 11:20
Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
11.06.2026 | 11:11
Հայկական արտադրանքը Եվրոպայում արագ սպառվում է, խնդիրը հեռավորությունն է․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 11:05
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 10:57
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ Թեհրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին
11.06.2026 | 10:46
Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
11.06.2026 | 10:34
Փաշինյանը հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. պահանջում է 12 մլն դրամ և հերքում
11.06.2026 | 10:26
«Նյու Յորքը»՝ NBA-ի եզրափակիչ շարքի ամենամեծ «քամբեքի» հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 11-ի դրությամբ
11.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 09:46
Նավթի գներն աճել են
11.06.2026 | 09:30
Դեսպան Հարությունյանը ներկա է գտնվել Կանադայի 31-րդ գեներալ-նահանգապետի երդմնակալությանը, կարճատև զրույց ունեցել վարչապետ Քարնիի հետ
10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական ներդրում անել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում. այս մասին իր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հանդես ենք գալիս այդ ձգձգվող, երկարատև ճգնաժամի բանակցային ճանապարհով քաղաքական լուծման օգտին։ Եվ կանենք հնարավորը, որպես հարևան պետություն, որպես երկիր, որին միավորում է երկարատև բարեկամության, փոխգործակցության և համագործակցության պատմությունը այդ երկրների հետ, որպեսզի բերենք մեր կառուցողական ներդրումը»,- ասել է Զախարովան։

Նա նաև ընդգծել է Ռուսաստանի դերը որպես համանախագահի, որը մասնակցում է Մինսկի խմբի աշխատանքներին։

«Չնայած որևէ արմատական տեղաշարժեր չկան, բայց կարող եմ հաստատել, որ լավատեսություն մնում է»,- նշել է նա։