Նիկոլ Փաշինյանից մինչև Մոնակոյի արքայազն ու ՌԴ վարչապետ․ ո՞ր պաշտոնյաներն են կորոնավիրուսով վարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 10:43
Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի, նախկին ղեկավարը նշանակվել է պոլիկլինիկայի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 10:22
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ Փաշինյան
18.11.2024 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2024 | 09:50
Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Կոմիտեն պաշտոնապես հաստատեց
18.11.2024 | 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 09:47
Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ
18.11.2024 | 09:41
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Բոլորը

Այսօր առավոտից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծննդյան շնորհավորանքներին զուգահեռ, շուտափույթ ապաքինման մաղթանքներ է ստանում։ Վաղ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը հայտնեց, որ ինքն ու ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով: Թե որտեղ և ինչպես է վարակվել, Փաշինյանն այդ մասին էլ հայտնեց, թեև դա ընդամենը ենթադրություն է:

«Խորհրդակցությունների ժամանակ, գիտեք, որ ջրի բաժակներ են դնում։ Ես մի օր ֆիքսեցի այդ բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը։ Իհարկե, տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի փոխել, բայց, ենթադրում եմ՝ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել։ Եվ այդ աշխատողը, ով մատուցում էր այդ բաժակը, նրա մոտ նույնպես հաստատվել է դրական»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց․ ընտանիքով մեկուսացել են, առաջիկայում վարչապետի կեցավայրից հեռավար է աշխատելու։

Առողջություն մաղթելով երկրի վարչապետին ու նրա ընտանիքին, ինչպես նաև բոլոր վարակակիրներին, վերհիշենք, թե որ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին և էլիտայի ներկայացուցիչներին կորոնավիրուսով վարակվելուց չեն փրկել ոչ նրանց սոցիալական խավը, ոչ էլ պաշտոնական դիրքը։

Այսպես, մարտի առաջին կեսին կորոնավիրուսի վարակակիրների շարքում հայտնվեց Մոնակոյի 62-ամյա արքայազն Ալբերտ Երկրորդը։ Արդեն մարտի 31-ին պաշտոնապես հայտարարվեց, որ նա ապաքինվել է։
Մարտի 25-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակվել է Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոն։ Ապրիլի 15-ին Կալվոն հայտնեց, որ հաղթահարել է կորոնավիրուսը։

Նույն օր կորոնավիրուս էր հայտնաբերվել Ուելսի արքայազն Չարլզի մոտ։ Կնոջ՝ Կամիլայի հետ, 71-ամյա արքայազնը մոտ մեկ շաբաթ մեկուսացած մնաց Շոտլանդիայում։ Մարտի 30-ին Չարլզն ինքնամեկուսացումից դուրս եկավ։ Հաղորդվեց, որ նրա առողջական վիճակը լավ է։

Մարտի 27-ին կորոնավիրուսի վարակակիրների շարքը համալրեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նա ինքնամեկուսացվեց ու հայտարարեց, որ իրեն լավ է զգում ու շարունակելու է աշխատել։ Ապրիլի 6-ին, սակայն, Բորիս Ջոնսոնին շտապ հոսպիտալացրին և վերակենդանացման բաժանմունք տեղափոխեցին։ Ավելի քան 3 շաբաթ հիվանդանոցում անցկացնելուց հետո նա դուրս գրվեց և խոստովանեց, որ գրեթե մահվան եզրին է եղել։ Ի նշան երախտագիտության՝ Ջոնսոնն իր նորածին որդուն կորոնավիրուսից իրեն փրկած 2 բժիշկների պատվին Նիկոլաս է անվանել։

Ապրիլի 30-ին կորոնավիրուսի իր թեստի դրական արդյունքի մասին հայտնեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Մոտ 20 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո Միշուստինն այժմ կրկին ստանձնել է ՌԴ վարչապետի պարտականությունները։

Այս ընթացքում կորոնավիրուսից չեն խուսափել ոչ միայն քաղաքական գորիչները, այլ նաև նրանց ընտանիքի անդամները։ Օրինակ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը՝ Սոֆի Թրյուդոն, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնա Գոմեսը և Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոն։

Ի դեպ, Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվել էր վարչապետի ոչ միայն կինը, այլ նաև մամուլի քարտուղարը։ Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ COVID-19 է ախտորոշվել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մոտ։ Ավելի ուշ Պեսկովը պատմել է իր ունեցած արտասովոր զգացողությունների մասին։ Նա նշել է, որ կորոնավիրուսով վարակված ժամանակ կորցրել է համի զգացողությունը այն աստիճանի, որ ելակի համը հավի համից չի տարբերել։

Մինչ օրս կորոնավիրուսի հաստատված դեպքեր գրանցվել են նաև տարբեր երկրների գերատեսչությունների ղեկավարների մոտ։ Դրանց թվում են Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Աֆղանստանի առողջապահության նախարարները, Ավստրալիայի ներքին գործերի, Ֆրանսիայի և Ռուսաստանի մշակույթի նախարարները, Բրազիլիայի հանքերի և էներգետիկայի ու Լեհաստանի շրջակա միջավայրի նախարարները, Իրանի փոխնախագահը, ԱԺ խոսնակն ու ևս 3 նախարար, այդ թվում՝ առողջապահության։ Միանգամից 4 նախարար էլ կորոնավիրուսով վարակվել է Աֆիկյան Բուրկինա Ֆասոյում։

Ոմանք հաղթահարեցին կորոնավիրուսը, ոմանց համար էլ այն ճակատագրական դարձավ։ Կորոնավիրուսից մահացավ Կոնգոյի նախկին նախագահ 81 ամյա Ժոակիմ Օպանգոն։ Մարտի 29-ին Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացավ նախկին նախարար և նախագահ Նիկոլա Սարկոզիի նախկին խորհրդական, 75-ամյա հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։ Նույն օրը կորոնավիրուսից մահացավ նաև Իսպանայի թագավոր Ֆիլիպ 6-րդի զարմիկը՝ արքայադուստր Մարիա Թերեզան։ 86-ամյա արքայադուստրը Եվրոպայի թագավորական ընտանիքների շրջանում կորոնավիրուսի առաջին զոհը դարձավ։ Սոմալիում կորոնավիրուսից մահացավ արդարադատության նախարարը։ Նրա թեստի արդյունքը մահից ընդամենը 1 օր առաջ էր դրական եղել։

Ամփոփելով նշենք, որ կորոնավիրուսի 9492 վարակակիր ունեցող Հայաստանում Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակված առաջին քաղաքական գործիչն է։ Թեպետ վերջին շրջանում մի քանի նախարար, ինչպես նաև ՀՀ պարետը, կորոնավիրուսի թեստ են հանձնել, մինչ օրս դրական արդյունք միայն վարչապետի մոտ է գրանցվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան