ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության բարեփոխումների նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
Բոլորը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծի փաթեթը, որով առաջարկվում են բարեփոխումներ Ոստիկանության ոլորտում։ Ըստ նախագծի՝ կստեղծվի պարեկային ծառայություն, որը նախ կներդրվի Երևանում, ապա՝ մարզերում։

Ըստ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի՝ այս ծառայությունն իր մոտեցմամբ էապես տարբերվելու է և փոխարինելու է ներկայում գործող 2 արտաքին ծառայություններին․ Ճանապարհային ոստիկանությունն և պարեկապահակակետային ծառայությունը։

Ոստիկանության հետ սահմանվում են պարեկային ծառայության ստեղծման իրավական հիմքերը՝ ծառայողների պաշտոնները, նրանց ներկայացվող պահանջները, համալրման համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև Ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց կրթությանը վերաբերող դրույթները։

Նախագծով՝ Ոստիկանությունում ծառայելու կրթական ցենզը հանվել է, այսինքն՝ միջնակարգ կրթությամբ ցանկացած անձ կարող է դիմել պարեկային ոստիկան դառնալու համար։ Փոխվել է նաև ոստիկանական ծառայող դառնալու տարիքային առավելագույն շեմը՝ 30-ից դառնալով 35: Նախագիծը ստացավ 111 կողմ ձայներ։

Այն կքննարկվի հատուկ ընթացակարգով։