Արմեն Ամիրյանի հերթական անկատար խոստումը․ նախարարն իր պատասխանում ավելի զգուշավոր է դարձել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ավելի քան մեկ տարի առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ հանրապետության թանգարաններում մինչև 2016 թվականի ավարտը նախատեսվում է ներդնել աուդիովիզուալ և վիրտուալ գիդերի համակարգ, որը նախատեսված է հեռախոսների համար: Նրա խոսքով` հավելվածի միջոցով զբոսաշրջիկները հնարավորություն կունենան թանգարաններ և թատերահամերգասրահներ այցելության համար առցանց տոմսեր գնել։

«Հավելվածը կլինի 9 լեզվով, կունենա 3D պատկեր, ինքնանկարի հնարավորություն»,- ասել էր նա՝ հավելելով, որ հավելվածները հնարավորություն կտան զբոսաշրջիկներին ծանուցումներ ուղարկելու`թանգարանների նոր ցուցադրությունների վերաբերյալ:

Factor.am-ը գրավոր հարցմամբ Արմեն Ամիրյանից հետաքրքրվել է՝ ինչ փուլում է աուդիովիզուալ և վիրտուալ գիդերի համակարգի ներդրումը։ Այսպիսով՝ Արմեն Ամիրյանը տեղեկացրել է, որ աուդիովիզուալ գիդերի բջջային հավելվածը ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան տրամադրած դրամաշնորհով ստեղծվել և ներդրվել է Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի թանգարաններում: «Ծրագիրը շարունակական է, առաջիկա տարիներին հավելվածը կներդրվի Հայաստանի բոլոր պետական թանգարաններում»,- ասված է նախարարի պատասխանում։

Նկատենք, որ մեկ տարի առաջ Արմեն Ամիրյանը համակարգի ներդրումը նախատեսում էր իրականացնել շատ ավելի սուղ ժամկետներում։ Նրա նշած վերջնաժամկետից անցել է մեկ տարի, սակայն համակարգը ներդրվել է հանրապետության ընդամենը երեք թանգարանում։

Ավելին՝ նախարարն իր պատասխանում այս անգամ ավելի զգուշավոր է։ Հայաստանի պետական թանգարաններում հավելվածի ներդրումը նա արդեն նախատեսում է իրականացնել ավելի անորոշ ժամկետում՝ «առաջիկա տարիներին»։

Աննա Բաբաջանյան