Հետաձգել, թե՞ ընդունել՝ նոր, խիստ կանոններով. ինչպիսի՞ն կլինի առաջին դասարանցիների ուսումնական պրոցեսի ձևաչափը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանում 2020-2021 ուսումնական տարում առաջին դասարանցիների  կրթության իրականացման ձևաչափը դեռևս հայտնի չէ: Մինչ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվում են մի քանի տարբերակներ, ոլորտի մասնագետները, ուսուցիչներն ու ծնողները հանդես են գալիս առաջարկներով:  Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը պնդում է՝ պետք է անել ամեն բան՝ առաջին դասարանցիների ուսումնական պրոցեսը հենց դպրոցում կազմակերպելու համար:

Մարիամ Ջիլավյանը սեպտեմբերին պատրաստվում է  որդուն առաջին դասարան ուղարկել և արդյունավետ է համարում միայն աշակերտների ֆիզիկական ներկայությամբ դասապրոցեսը: Քննարկվում է նաև առաջին դասարանցիների ուսումնական պրոցեսի մեկ այլ ձևաչափ, ըստ որի՝ դասարանը կբաժանվի մի քանի մասի՝ վիրուսով վարակվելու վտանգը հնարավորինս մեղմելու համար: Այս պարագայում անհրաժեշտ կլինի խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ կանոններն ու պահպանել ֆիզիկական հեռավորությունը: Ի դեպ, մարզերի հանրակրթական մի շարք դպրոցներում դասարանը բաժանելու խնդիր չի էլ առաջանա, քանի որ աշակերտների թիվը փոքր է. կան ընդամենը 5-6 հոգանոց դասարաններ,  ուստի դասարանների բաժանումը  հիմնականում կարիք կլինի կատարել խոշոր քաղաքներում: Դպրոցները կարող են օգտագործել նաև բակային, բացօթյա տարածքները՝ վիրուսից հնարավորինս  պաշտպանվելու համար:

Տարրական դասարանների դասվար Արփենիկ Հովակիմյանը նշում է, որ դասարանները բաժանելու վերաբերյալ խոսակցություններ եղել են նաև ուսուցչական շրջանակներում և շատերը պատրաստ են այդ մեթոդով աշխատել:

Նշենք, որ ֆեյսբուքյան իր լայվի միջոցով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս  հստակ նշեց՝ 2014 թվականին ծնված բոլոր երեխաները այս տարի պետք է հաճախեն դպրոց: Հունիսի 1-ից կմեկնարկի առաջին դասարանցիների առցանց գրանցումը: Արայիկ Հարությունյանը հատուկ կոչ արեց  բոլոր այն ծնողներին, որոնք անորոշության մեջ են և հրաժարվում են առցանց գրանցել երեխաներին, շտապել իրականացնել գրանցումը:

Հավելենք, որ մի շարք երկրներում կորոնավիրուսի պայմաններում արդեն իսկ կազմակերպվել են դպրոցականների ֆիզիկական ներկայությամբ դասապրոցեսներ: Չինաստանն առաջին երկիրն էր, որտեղ աշակերտը վերադարձավ դպրոց, վերականգնվեցին դասերը, Շվեդիան, առհասարակ չի փակել դպրոցները, իսկ, օրինակ, Դանիայի և Իսլանդիայի դպրոցները  պատրաստվում են մայիսի վերջից ընդունել աշակերտների՝ խստորեն  հետևելով սանիտարահիգիենիկ կանոններին, պլաստիկե սեկցիաների միջոցով ապահովելով ֆիզիկական հեռավորությունը:

Աննա Բաբաջանյան