Հայաստանը վերելք է ապրում այն մարդկանց շնորհիվ, ովքեր իրենց կրթությունն ու իմացությունն օգտագործում են իրենց կյանքն ու շրջապատը բարելավելու համար. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Լուրեր

06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
Բոլորը

Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան նվիրված ամփոփիչ միջոցառումը, որը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էին Հայկուհի Գևորգյանը՝ ի դեմս Career Lab-ի և Արաքսյա Մարտիրոսյանը՝ ի դեմս IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի, կարիերայի և ձեռներեցության տոնավաճառն էր, որի շրջանակում հանդիպելու հնարավորություն ստացան աշխատանք փնտրողներն ու աշխատանք առաջարկողները: Միջոցառումը տեղի ունեցավ Մարիոթ հյուրանոցում. տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

 

Կարիերայի տոնավաճառի մասնակիցները խորհուրդներ ստացան կենսագրական կազմելու վերաբերյալ, ունեցան քննարկումներ ապագայի աշխատանքների, մասնագիտական կողմնորոշման և շատ այլ հարցերի շուրջ: Տոնավաճառին մասնակցող գործատուները  ունեին շուրջ 180 թափուր տեղեր և ցանկանում էին դրանք համալրել Հայաստանի լավագույն կադրերով: 

 

«Այսօրվա գլոբալ աշխարհում ձեռներեցներն ու աշխատանք փնտրողները պետք է ճկուն լինեն, պատրաստ ռիսկի դիմել և օգտվել հնարավորություններից, երբ դրանք ընձեռվում են: Այս միջոցառումն հենց մի այդպիսի հնարավորություն է», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը տոնավաճառի բացման ժամանակ:

 

Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացված ամենամեծ միջոցառումն է այս տարվա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում, որը ձեռներցության խթանմանն ուղղված տարբեր միջոցառումներով նշվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում: ԱՄՆ դեսպանությունն աշխատելով տարբեր փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ աջակցում է ձեռներեցությանը տարբեր նախաձեռնությունների միջոցով, մասնավորապես՝  քննարկումներ հաջողակ կին գործարարների հետ, տնտեսավարման մասին խորհուրդներ  սկսնակ ընկերությունների համար և քննարկումներ Հայաստանում հաջող բիզնես վարելու մասին: 

 

«Ուր էլ որ գնամ Հայաստանում, ամենուր երևում է հայ ժողովրդի մտավոր ներուժը և ստեղծարար ոգին: ՏՏ ոլորտի ստարտափերից սկսած մինչև կայացած վերազգային կորպորոցիաներում աշխատող դիզայներներ ու ճարտարագետներ… Հայաստանը վերելք է ապրում այն մարդկանց շնորհիվ, ովքեր իրենց կրթությունն ու իմացությունն օգտագործում են իրենց կյանքն ու շրջապատը բարելավելու համար. նրան են իրական ձեռներեցները», – նկատեց դեսպան Միլսը: